Posted in Հաշվետվություն

Նախագծային Ուսուցում

Նախագծային ուսուցում

  • Նախագծի թեմա՝

զույգ ու կենտ թվերի ուսուցում

  • Նախագծի նպատակ՝

երեխաները կարողանան տարբերակել զույգ և կենտ թվերը

  • Նախագծի խնդիրներ՝
  • զույգ ու կենտ թվերի ծանուցում
  • կարողություն՝ զույգ ու կենտ թվերը ճիշտ կիրառելու խնդիրների և թվաբանական գործողությունների լուծման մեջ
  • զարգացնել ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը
  • մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ
  • Նախագծի մասնակիցներ՝

8-ից 9-ը  տարեկան երեխաներ

  • Անհրաժեշտ նյութեր

Համակարգիչ, 2 տանձ, 3 խնձոր, գունավոր մատիտներ

  • Դասի ընթացք

Սկսվում է բանավոր հաշվով։ Սկզբում   հարցերը կտեսնեն  էկրանին ՝ խաղի տեսքով  , կընթերցեն , նոր միայն   կպատասխանեն՝  ընտրելով ճիշտ տարբերակը։  Հաջորդիվ բանավոր հաշիվ կիրականացվի ՝ ամրակայելով նախորդ թեմաները և սահուն անցում կկատարվի զույգ և կենտ թվերին։ Սահիկահանդեսի միջոցով հերթականությամբ կցուցադրվեն բազմանիշ թվեր՝  քառանիշ, հնգանիշ, վեցանիշ, որոնք բաժանված են զույգ և կենտ  խմբերի։  ՈՒղղորդված հարցադրումների միջոցով իրենք կգան այն եզրահանգման , որ  եթե թվի  վերջին թվանշանը զույգ է, ապա  այն զույգ թիվ է, իսկ վերջին թվանշանի կենտ լինելու դեպքում այն կենտ թիվ է։ Այնուհետև մրգերի միջոցով կկազմակերպվի խաղ՝ երեխաներին բաժանելով երկու խմբերի, որոնք կներկայացնեն մի կողմից զույգ, մյուս կողմից կենտ թվերը մրգերի միջոցով։ Վերջում կամփոփվի կատարված դասը տարատեսակ հարցերի և վարժությունների միջոցով։

Posted in Հաշվետվություն

Վերապատրաստում

Սեպտեմբերի 19-22-կրթահամալիրում մասնակցել եմ վերապատրաստումների <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում.Վերապատրաստման ընթացքում ծանոթացել եմ դպրոցում իրականացվող աշխատանքներին,ծրագրերին,սովորել եմ բլոգավարում,ունեմ անհատական բլոգ,որի միջոցով պետք է ծավալեմ գործունեությունս;Վերապատրաստումը անցավ շատ արդյունավետ ՝ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում,որի համար հատուկ շնորհակալությունս մեր համբերատար ու բանիմաց ՝Լիլիթ Սահակյանին;

Posted in Նախագծեր

«Ես » ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Սովորողը իր մտքի բանավոր ձևակերպմամբ ներկայանում է մեդիամիջավայրում, ինչպես նաև ծանոթանում է իր ընկերների ինքնապատումներին:

Խնդիրները՝

  • Սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի զարգացում
  • Բանավոր խոսքի կարողությունների ձևավորման զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ սիրելի կենդանին
  • Իմ սիրելի տոները
  • Իմ սիրելի խաղալիքը ․․․և այլն

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մաթեմատիկա

  • Յուրաքանչյուր պատում իր մեջ ներառում է որոշակի հաշվարկ ( ընտանիքի անդամների թվաքանակը, իր տարիքը, քրոջ կամ եղբոյր տարիքը…)։

Մայրենի

  • Պատմում է (բանավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:

         ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն, իր ընտանիքի անդամներին):

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար , իր սիրելի կենդանուն (ջրաներկով, գուաշով):

Նախագծի արդյունքում՝

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել Paint ծրագրով։