Posted in ՈՒսուցչի օրագիր, Սեմինարներ

Շնորհավորական բացիկներ սովորողներից

Ապրիլի յոթի կապակցությամբ, Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողները պատրաստել էին բացիկներ մայրիկներին նվիրելու համար։ Նրանք իրենց սրտի ցանկություններն էին գրել շնորհավորական բացիկների մեջ։

Posted in ՈՒսուցչի օրագիր, Սովորողներ

Կրկնազատիկը կրթահամալիրում /մեդիաուրբաթ/

Զատիկին հաջորդող շաբաթը նշվում է կրկնազատիկը։ Բլեյան դպրոցի սովորողները ուրբաթ օրը նշեցին Կրկնազատիկը՝ Մայր դպրոցի « Մարմարյա սրահում»։ Հնչեց ազգային երգն ու պարը։ Եկան Ակլատիզն ու ՈՒտիս Տատը, իրենց ասիկներով ու խաղիկներով շա՜տ հավես։ Արևելյան դպրոցի սովորողները ևս մասնակցեցին ծիսակատարմանը, ներկայացրեցին իրենց պատրաստած երգն ու պարը։

Posted in ՈՒսուցչի օրագիր, Սովորողներ

«Մայրիկատոն » կավե լաբորատորիայում

Այսօր սովորողների հետ գնացել էինք Արևելյան դպրոցի կավագործության լաբորատորիա՝ պատրաստելու կավե կախազարդ մայրիկների համար։ Հատկանշական էր, որ սովորողները մեծ ոգևորությամբ և սիրով պատրաստեցին կավե կախազարդեր, որոնք նախատեսված էին իրենց մայրիկների համար։ Ես նույնպես նրանց հետ միասին պատրաստեցի կախազարդ, որը շատ ուրախացրեց սովորողներին։ Վերջում պատրաստի կախազարդերը սովորողները կնվիրեն իրենց մայրիկներին։ Կարծում եմ, որպեսզի մարդ լինի ստեղծական, պետք է շատ լինի արվեստի մեջ։

Posted in ՈՒսուցչի օրագիր

Օրվա ամփոփում

Ինձ համար այսօր առանձնահատուկ էր, որովհետև շատ ուրախացա, երբ ես լսեցի սովորողների պատումները մայրիկների մասին։ Նրանք նկարագրել էին իրենց մայրիկներին շատ հետաքրքիր բառերով, նմանացրել էին արևի, լուսնի, տիեզերքի, ծաղիկի, անգամ համեղ ուտեստի։ Նրանք շատ ոգևորված էին հորինելով այս պատումները։ Այս առաջադրանքը շատ դուր եկավ սովորողներին, քանի որ մայրիկների մասին պատմելը իրենց դուր է գալիս, ու շատ հոգեհարազատ է նրանց համար։ Մաթեմատիկան ևս մեծ սիրով են կատարել։ Լուծել ենք հետաքրքիր խնդիրներ, կատարել առաջադրանքներ, կրկնել ենք չափման, զանգվածի, ժամանակի միավորները։ Մաթեմատիկայի ժամին յուրաքանչյուր սովորող առաջարկեց իր կազմած խնդիրը։