Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները

«Պատմությունների մաթեմատիկա»

Ռոդարիական հնարներով

3-րդ դասարանում

3-րդ դասարանցիները հրապարակում են ուսումնական տարվա «Հորինուկներ» փաթեթի ընտրանին, թարգմանություններ:

Դասարանում աշխատում են Ջ. Ռոդարիի «Պատմությունների մաթեմատիկան» հնարով:

«Պատմությունների մաթեմատիկան» հնարի համառոտ նկարագրություն

  • Հեքիաթը տրամաբանության վարժանք է:
  • Մաթեմատիկական բովանդակությամբ պատմություններ հորինելու տեխնիկան «կատարողական» տեսակետից ոչնչով չի տարբերվում այլ պատմություններ հորինելու տեխնիկայից:
  • Կարելի է «ամենափոքր» կամ «ամենամեծ» ինչ-որ բան փնտրելու ճանապարհորդություններ հորինել: «Մեծ» ու «փոքր» հասկացությունների այս խաղարկումը հարաբերականությունն ըմբռնելու առաջին քայլն է:

Հուշումներ

  1. Հորինել թվերի մասին նոր արկածային պատմություններ «Հինգի արկածները» ընթերցելուց հետո:
  2. Մաթեմատիական հասկացությունները, պատկերները դիտարկել, ուսումնասիրել, դրանց մասին հորինել արկածային պատմություններ:

Ստեղծագործական հնարներով աշխատանքին կարող են նախորդել կամ հաջորդել հեքիաթների ընթերցում-քննարկում:

Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները, Սովորողներ

Հորինուկներ

Արևելյան դպրոցի երրորդցիները սովորեցին Ջանի Ռոդարիի «Սակալա-Պակալա» հեքիաթը։ Նրանք այնքան տպավորված էին հեքիաթով, որ ցանկացան հորինել իրենց դուր եկած արտահայտությունը և ուղղել ընկերոջը։ Ստացվեց շատ զվարճալի։

Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները

Կարդում ենք Ռոդարի

Նախագծի մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ ապրիլ ամիս

Նպատակը՝ զարգացնել սովորողների երևակայությունն ու ստեղծականությունը

Բովանդակությունը՝

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

«Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

«Անտեսանելի Տոնինոյի արկածները»

«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

«Երկնագույն նետի ճանապարհորդությունը»

Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար

Հղումները՝ Ս. Մամյանից

Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները, Սովորողներ

«Տարօրինակ հարցեր». սովորողների կողմից

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները կարդացին Ջանի Ռոդարիի «Տարօրինակ հարցերը» հեքիաթը։ Հեքիաթը նրանց շատ դուր եկավ և նրանք որոշեցին հորինել իրենց տարօրինակ հարցերը, ու ուղղել կողքի նստած ընկերոջը։ Ստացվեց շատ զվարճալի ու հավես ։

Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները

Ջանի Ռոդարի

Երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում են <<Չ>> –ով

Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

  • Ի՞ նչ առաջարկեց ծառի տակ պառկած քաղաքացին Ջովանինոյին`  թվարկի՛ր ըստ հերթականության ։
  • Ինչի համար էր Չդանակը։ Կարդա՛ այդ մասին պատմող նախադասությունը:
  • Ինչի՞  համար էր Չշեփորը : Դուրս գրի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
  • Տեքստից դուրս գրի՛ր զարմանք արտահայտող նախադասություններ կամ հատվածվածներ։
  • Տրված բառերից որը կնախընտրեիր ունենալ  /Չկախիչ,Չդանակ,Չհրացան, Չֆոտոխցիկ ,Չշեփոր/  և ինչու։
  • Շարունակի՛ր

Մտածում եմ  ,որ այդ երկրում –––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Այս հեքիաթի ամենալավն այն էր, որ –––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

  • Ինչո՞վ  են նման  չկախիչը և  կախիչը։ Թվարկի՛ր մի քանի նմանություն։
  • Քո  կարծիքով ինչու՞ էին  այդ երկրի Երկրի բոլոր բառերը սկսվում են հենց <<Չ>> –ով։
  • Քո  կարծիքով ինչպիսի՞ն էին այդ երկրում ապրող մարդիկ / նկարագրի՛ր կամ բնութագրի՛ր/։
  • Տրված բառերից, որը կնախընտրեիր ունենալ  /Չկախիչ,Չդանակ,Չհրացան, Չֆոտոխցիկ ,Չշեփոր/  և ինչու։
  • Կուզեիր՞ ապրել այդ երկրում և հաճախել այդ երկրի Չդպրոցը։
  • Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չշոկոլադը, չպաղպաղակը, չկոշիկը, չհամակարգիչը:

Բացատրի՛ր ,իսկ հետո նկարի՛ր։

  • ·         Իսկ ի՞նչ տառով կսկսեն քո ստեղծած երկրի բոլոր բառերը,ինչպե՞ս կկոչվի այդ երկիրը։  Պատմի՛ր :