Posted in Իմ մասին

Ինչ՞ու եմ որոշել դասվանդել։ Ինչ՞ու եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում։ Կրթահամալիրի առանձնահատկությունները։

Ես իմ ողջ գիտակցական կյանքում ցանկացել եմ սովորել և լինել սովորեցնող։ Սկզբում քույրիկիս, հետո բակում խաղալիս ՝ ընկերներիս… Ավելի հասուն տարիքում հասկացա,որ դա մանկավարժություն է և ես անչափ սիրում եմ մանկավարժի աշխատանքը։ Ինձ լավ եմ զգում այդ գործունեության մեջ։ Սիրում եմ երեխաներին ու կարծում եմ , որ շփումը ստացվում է նրանց հետ։

Ցանկանում եմ աշխատել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, քանի որ ինձ դուր է գալիս այստեղ իրականացվող այլընտրանքային ուսուցման ձևը և կարծում եմ , որ այն շատ արդյունավետ է թե սովորեցնողի և թե սովորողների համար։

Կրթահամալիրի առանձնահատկություններից կարևորում եմ , որ մշտապես սովորեցնողը կարող է կրթվել, զարգանալ ու իր գիտելիքներն ու հմտությունները անհատապես փոխանցել իր սովորողներին։ Ծրագրերը կազմված են ժամանակին համահունչ,որը ավելի դյուրին է դարձնում սովորելու գործընթացը։ Կարևորվում և իրականացվում են տարբեր ուսումնական ճամփորդություններ։

Posted in Без рубрики, Իմ մասին

Իմ մասին

Բարի գալուստ իմ մեդիա հարթակ։ Ես Անահիտն եմ, մասնագիտությամբ ՝ դասվար։

Սիրում եմ ճամփորդել, երգ ու պար։ Անչա՜փ սիրում եմ մանկավարժի աշխատանքը

և ինձ չեմ պատկերացնում այլ ոլորտում։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սովորողի պետք է ցուցաբերել անհատական մոտեցում, որպեսզի ուսուցումը լինի հաճելի և արդյունավետ։

,