Posted in «Ելք» ստուգատես, Սովորողներ, Բնագիտական

«Բույսերի խնամք». Ծաղկած Արևելք

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները «Բույսերի խնամք» ծրագրի շրջանակներում տնկեցին ծաղիկներ Արևելյան դպրոցի բակում։ Սերմնացանից հետո հետևեցինք, որպեսզի բույսը աճի, որոշակի մեծանա, ապա տեղափոխեցինք Արևելքի բակ, որպեսզի ունենանք ծաղկած, կանաչ ու գեղեցիկ Արևելք։

Posted in Բնագիտական

ՈՒսումնական ճամփորդություն ՝ mind center

Արևելյան դպրոցի յոթ տարեկան ճամբարականները այցելեցին mind center և ունեցան հագեցած, բովանդակալից ու հավես օր։ Ճամբարականները լեգո -խաղերով կառուցեցին տարբեր առարկաներ։ Հետո փոքր դետալներից պատրաստեցին շարժական ռոբոտներ, որոնց միջոցով մրցեցին։