Posted in Նախագծեր

«Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատեսի անցկացման կարգ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3․3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիս 2-26

Նպատակը՝ Երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ամփոփում, ներկայացում։

Խնդիրներ՝ ինքնուրունության, ինքնակրթության կազմակերպման կարողությունների զարգացում, ձեռք բերած գիտելիքների, կարողությունների ներկայացում-լուսաբանում, տարածում, փորձի փոխանակում

Ուղղություններ՝

  • ընթերցելու կարողությունների ներկայացում,
  • մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ներկայացում,
  • մեդիահմտությունների, այդ թվում՝ բլոգավարության հմտությունների ներկայացում,
  • երաժշտական ունակությունների ներկայացում,
  • մարզական կարողությունների ներկայացում
  • տեխնոլոգիական հմտությունների ներկայացում,
  • բնագիտական, հայրենագիտական գիտելիքների ներկայացում,
  • օտար լեզուներով շփվելու կարողությունների ներկայացում,
  • ընտրությամբ գործունեության արդյունքների ներկայացում,
  • լրացուցիչ կրթության արդյունքների ներկայացում:

Ելք» ստուգատեսի անհատական և խմբային ներկայացման ձևեր՝

  • պատում
  • նկարաշար
  • ձայնագրություն
  • տեսանյութ
  • համերգ
  • ներկայացում
  • ճամփորդություն
  • մեդիափաթեթ

Դասարանական օրացուցյով սահմանված աշխատանքային գործունեության ուղղություններ՝

  1. Լեզվագործունեություն
     Սովորողները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված ստեղծագործական աշխատանքները՝ հորինուկներ, անհատական պատումներ, տեսանյութեր։
  2. Մաթեմատիկական որոնումներ
    Սովորողները ներկայացնում են այն ուսումնական նախագծերը, որտեղ կատարել են մաթեմատիակական գործունեություն։ Ներկայացնում են իրենց կազմած խնդրագրքերը։
  3. Բնագիտատեխնիկական
    Սովորողները ներկայացնում, ամփոփում են շրջակա միջավայրի խնամքի, բույսերի, կենդանիների, բնագիտական փորձերի շուրջ կատարած իրենց նյութերը, վերլուծություններ են կատարում։ Կրթական պարտեզ նախագծի ամփոփում։
    Ամփոփում են ձեռք բերած հմտությունները տեխնոլոգիական գործունեությունից։
  4. Մարզական կարողությունների ստուգատես
    Սովորողները ներկայացնում են մարմնմարզության գործունեությունը՝ շարային բվարժություններ, նախավարժանք, գնդակով խաղ-վարժանք, գլուխկոնծի, խաղում են էստաֆետային խաղեր։

5․Մեդիահմտությունների ներակայցում․
«Սովորող-սովորեցնող» նախագծով, մեդիահմտությունների, յուրացրած նոր ծրագրերի
անհատական ներկայացում։

6. Դասարանական թատրոն-ներկայացում՝ :

7․ Ուսումնական ճամփորդություններ՝ Համբարձման ծես

Բարձունքի հաղթահարում:

8. Ելքի — մուտքի եռօրյա ճամբար Արատեսում։

Posted in Ինքնակրթություն

Ջոն Հոլթ. «Մանկավարժական անհաջողությունների պատճառները»

Հոդվածը բավականին հետաքրքիր, ու միևնույն ժամանակ դաստիարակչական էր։ Մտորելու, վերլուծելու առիթ տվեց կարծում եմ շատ մանկավարժների։ Իմ կարծիքով մանկավարժությունը մի այնպիսի ոլորտ է, որ պետք է տիրապետել սովորելու ու սովորեցնելու նուրբ արվեստին, կատարել վերլուծություններ նման հոդվածներ կարդալիս ու վերլուծելիս։

Հեղինակը շատ հետաքրքիր ու յուրօրինակ մի բանաձև է սահմանում դժվարին ու ոչ այնքան հեշտ տրվող՝ հաջողությանը հասնելու ճանապարհի համար։ Նա առաջարկում է սովորողի ենթագիտակցությունից հանել /չեմ կարողը/, փոխարենը ենթագիտակցաբար ընկալի՝ /կարող եմ և կհասնեմ հաջողության/, դրա համար անհրաժեշտ է միայն ցանկանալ։ Ցանկանալ, գնալ առաջ առանց հիասթափվելու այդ ճանապարհին կրած անհաջողությունների համար։ Եթե չստացվեց դա դեռ չի նշանակում ամեն ինչ ավարտված է, կստացվի հաջորդ անգամ։ Համամիտ եմ, որ վաղ տարիքից պետք է երեխային սովորեցնել, որ հաջողության հասնելու համար պետք է հաղթահարել մի շարք անհաջողություններ։ Ու գլխավորն այն է, որ այդ ամենի հիմքում պետք է դնել կառուցողական ու  արժեքավոր անկյունաքարեր։ Երբեք և ոչ մի պարագայում չենթարկել մանիպուլյացիայի, չդիմել  ստորացուցիչ շանտաժների և չարժեզրկել նրան։ Երեխան պիտի վաղ  տարիքից փորձ ունենա անհաջողությունները հաղթահարելու և համոզված լինի, որ իրեն վստահում ու հավատում են։ Հատկապես մանկավարժը պետք է ստեղծի այն կարևորագույն ներքին համոզմունքն ու հավատը, որ «Կարող է», եթե չստացվեց, նորից կփորձի, կփորձի այնքան ժամանակ, միչև ստացվի, ոչ թե, «նորից ձախողեցի»։ Այստեղ կարևորագույնն այն է, որ երեխան գիտակցի, որ խնդիրը դա նպատակ է և դրան հասնելը ժամանակի խնդիր է։ Իսկ մենք մեծերս, պիտի միայն ոգեշնչենք նրանց՝ նպատակին հասնելու համար։

Շատ զգույշ պետք է լինենլ մեր արտահայտություններում, արարքներում, որպեսզի անզգուշաբար չվանենք նրանց մեզնից, այլ նրանք զգան այն սերն ու վստահությունը, որ տածում ենք դեպի իրենց ու հավատում, որ անպայման կստացվի։ Իհարկե համաձայն եմ հեղինակի այն մտքի հետ նաև, որ երեխային պետք չէ գովաբանել անհարկի և չվատաբանել անհիմն։ Պետք է պարզապես ավելացնել սերն  ու պակասեցնել լարվածությունը։

Կարծում եմ, որ հեղինակի արված դիտարկումները ճիշտ և տեղին են, սակայն համամիտ չեմ այն մտքի հետ, որ կարելի է մի դասարանում հավաքել տարատարիք երեխաների և ունենալ ավելի արդյունավետ ուսուցում։ Դա ավելի խաղի, կամ որևէ համագործակցության դեպքում կլինի միայն արդյունավետ։

Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ՝ 29.04-03.05

Ընթացիկ ուսումնական նախագծեր

Մայիսյան 19-րդ հավաք

«Ելք» ստուգատեսի կազմակերպման կարգ

«Կարդում ենք Աղայան» ուսումնական նախագիծ

Ռոդարի + Աղայան ուսումնական նախագիծ

Ուսումնական ռեսուրսներ՝

Ջանի Ռոդարիի հեքիաթներ

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ

Անահիտ Հարությունյան՝ Նախագծային ուսուցման ընթերցարան

Մարիետ Սիմոնյան՝ Հայոց լեզու 3

Մաթեմատիկայի աշխատանքային փաթեթ`

Մաթեմատիկա 3-4

Մունուշակ Աբրահամայան ՝Ընթերցարան #1
Ընթերցարան #2

e-school Armenia

https://sovorir.am

«Քան» ակադեմիա

Ամեն ինչ երեխաների համար

Ես և շրջակա աշխարհը 3

Մանուշակ Աբրահայան, Ուսումնական նախագծերի փաթեթ

https://www.library.am

Մաթեմատիկական խաղեր

Դասավանդողների բլոգներ

Մենթոր՝ Անահիտ Ավագյան

Անգլերեն-https://varduhimargaryan.wordpress.com/

Ռուսերեն՝ Դիանա Ղազարյան
Երաժշտություն՝ Լիլիթ Վերմիշյան

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Ապրիլի 29, երկուշաբթի

ՈԻսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — Մայրենի-«Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկար»
10:00 — 11:00 —Մաթեմատիկական գործունեություն
11:00 — 11:30 — Ընդմիջում
11:30  —12:00 —  մարզական գործունեություն — Էստաֆետային խաղեր
12:15 — 13:00 —  Անգլերեն

13։ 00- 13։ 35 — Շախմատ

Ապրիլի 30, երեքշաբթի

ՈՒսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

:00 — 9:20— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 -10:05 — Ընտրությամբ գործունեություն
10:05 — 10:45 —  Մայրենի-« Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
10:50— 11:30—Ես և շրջակա —«Մեր հայրենիքը»

11 ։35- 12։ 00- Ընդմիջում
12:00-12:35-Ռուսերեն

12։ 45- 13։ 30- Կերպարվեստ 

Մայիսի 1, չորեքշաբթի /Ոչ աշխատանքային օր/

ՈԻսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — Մարզական գործունեություն -Էստաֆետային խաղեր
10:00 — 11:00 —Անգլերեն
11:00 — 11:30 — Ընդմիջում
11:30  —12:30 — Մաթեմատիկական գործունեություն

12 ։30 — 13 ։30- Մայրենի— Լեզվագործունեություն

Մայիսի 2, հինգշաբթի

ՈՒսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 -10:00—Մայրենի—
10:00 — 10:45 —  ՈՒսումնական ճամփորդություն դեպի Մատենադարան

10։50- 11։20- Ընդմիջում

11 ։20 — 11։ 55- Կերպարվեստ

12։ 00 — 12։ 40- Մաթեմատիկական գործունեություն

12։ 55 — 13։ 35- Ռուսերեն

Մայիսի 3, ուրբաթ

ՈՒսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 -10:05 — Ընտրությամբ գործունեություն

10: 10 — 11:00 —  Մաթեմատիկական գործունեություն
11:00 — 11:30 —Ընդմիջում

11 30 -12 15- Մայրենի-ընթերցարա
12:25 — 12:40 — Ես և շրջակա աշխարհը —
12:45-13:35— Տեխնոլոգիական գործունեություն

Posted in Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք

Ապրիլյան հաշվետվություն

Աշխատանքային ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մանկավարժական կենտրոնի մենթորության գործունեության մասին կարգը:

Մենթոր՝Անահիտ Ավագյան

Խորհրդատվություն ստացող դասվար՝Աննա Նավասարդյան

Մասնագիտական զարգացման ուղղությունները՝

Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր
  • Ուսումնական պլան
  • Կարգեր
  • Ուսումնական օրացույց
  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Առցանց-հեռավար ուսուցում
  • Ուսուցիչ -ծնող, ընտանիք -դպրոց համագործակցություն
  • Դասարանական խնդիրներ
  • Ուսումնական պարապմունքների պլանավորում, կազմակերպում, գնահատում/ ինքնագնահատում
  • Ուսումնական նախագծեր, շաբաթական աշխատակարգեր
  • Ինքնակրթություն, ինքնազարգացում

Ընթացքը՝

Նախագիծն իրականացնելու համար կազմել աշխատակարգ, ծրագիր, մշակել նախագծեր: Ուսուցչի զարգացման համար տարբեր նախագծեր, մանկավարժական մեթոդներ- մոտեցումներ ընթերցել, քննարկել, կիրառել դասարանում: Ակտիվ համագործակցել, փոխանակել ամենատարբեր մտքեր, զարգացնել: Աշխատանքը կազմակերպել ֆիզիկական միջավայրում/ դասարան-լաբորատորիայում, բակում և այլ հարմար տարածքում/, վիրտուալ միջավայրում / էլ. հասցեի, սոց. ցանցի միջոցով/։

  • Ժամանակահատվածը՝ 2024 թվականի մարտ-հունիսի 14

Փաստաթղթեր՝

Օժանդակ նյութեր՝

Առաջիկա անելիքներ՝

Հանդիպումների ժամանակացույցի մշակում.
Մայիս ամսվա օրացույցի հրապարակում.
Մայիս ամսվա նախագծի մշակում, հրապարակում.
Ուսումնական ռեսուրսի ամբողջացում

Ուսումնական ռեսուրսներ

Մաթեմատիկայի աշխատանքային փաթեթ`

Մաթեմատիկա 3-4


Անահիտ Հարությունյան՝ Նախագծային ուսուցման ընթերցարան

Մարիետ Սիմոնյան՝ Հայոց լեզու 3

Ապրիլի 1-5 արված աշխատանքները

Աշխատակարգ ՝ ապրիլի 1-5

Մաթեմատիկա

ՄաթեմատիկաСКАЧАТЬ

Մայրենի

Մայրենի СКАЧАТЬ

Նախագծերի արդյունքերը.

Զատկածեսը Արևելքի բակում

Կրկնազատիկի տոնը Սարդարապատի միջնակարգ դպրոցում.

Աչքերի գանգատը СКАЧАТЬ

Ապրիլի 8-12 արված աշխատանքները

Աշխատակարգ `ապրիլի8-12 

Ուսումնական գործունեության ձևեր՝

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն, ընտանեկան ընթերցումներ:Ամեն օր քննարկում ենք անելիքները . ինչպես անցնել տրված թեման ,մայրենիի դասաժամին ինչպես մատուցել տեքստը ,լեզվագործունեություն ,Ռոդարիի հեքիաթները ինչպես մատուցել սովորողներին ,մաթեմատիկայից ինչ խնդիրներ լուծել, անցնելիք թեմաների քննարկում :Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններ

Արդյունքներ.

Ղազարոս Աղայանի «Հիշողություն»

Կրկնազատիկը կրթահամալիրում /մեդիաուրբաթ/

«Տարօրինակ հարցեր». սովորողների կողմից

ՄաթեմատիկաСКАЧАТЬ

ՄաթեմատիկաՆԵՐԲԵՌՆԵԼ

ՄաթեմատիկաСКАЧАТЬ

ՌոդարիՆԵՐԲԵՌՆԵԼ

Ռոդարի СКАЧАТЬ

Ապրիլի 15-19 աշխատանքներ

Աշխատակարգ` ապրիլի 15-19

Աշխատանքային թերթիկներ ՝

Բի մոլորակըՆԵՐԲԵՌՆԵԼ

Ռոդարիական նախագծի շրջանակում ՝ Ռոդարիական պատումներ աչքերի մասին.

Այլ նախագծեր՝

Գարնանային ֆոտոշար՝ սովորողների կողմից

Այց՝ մեր սիրելի գրադարան

Մարզական պարապմունք

Ապրիլի 22-29 արված աշխատանքները

Աշխատակարգ` ապրիլի 22- 26

Խոսել ենք նաև և քննարկել Մայիսյան հավաքը Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք/2024/ ,կազմել ենք նախագիծը ,մայիս ամսին նախատեսված անելիքները , խոսել ենք «Ելք»ստուգատեսի մասին, սովորողները ինչպես պետք է ներկայացնեն իրենց կարողությունները ,մեդիահմտությունները:Միասին կազմել ենք մայիս ամսվա Դասարանական օրացույցը:

Արդյունքներ՝

Լավաշթխուկ

Հորինուկ — հանելուկներ լավաշի, աղի, հացի մասին

Նախապատրաստական աշխատանք Մատենադարան գնալուց առաջ

Ուսումնական պարապմունք Մատենադարանում

Ճամփորդապատում Մատենադարանի մասին

Գարնանային ֆոտոշար՝ սովորողների կողմից

Ընտանեկան նախագծեր .

Ապրիլ ամսվա բնագիտական փորձեր

Աշխատանքային թերթիկներ

Ջ.Ռոդարի Հասած երկինքը СКАЧАТЬ

Ռոդարի հեքիաթСКАЧАТЬ

ՄայրենիСКАЧАТЬ

Ռոդարի . հեքիաթСКАЧАТЬ

-աշխատել ենք նաև  Մաթեմատիկա 3-4 փաթեթով

Ապրիլ ամսվա մեր համատեղ աշխատանքը անցավ շատ արդյունավետ ու հավես։ Ես սովորեցի ավելի հմտորեն կազմել նախագծեր, իրականացնել դրանք և տեսանկարահանել։ Օր օրի ես զգում եմ, որ ավելի նոր բաներ եմ սովորում, կիրառում իմ աշխատանքային գործունեության մեջ և դարձնում ավելի արդյունավետ։

Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա աշխատանքային գործունեության ամփոփում

Ապրիլ ամիսն անցավ Ռոդարիաստեղծագործական շնչով։ Իրականացրեցինք մի շարք նախագծեր, հավես ու ուսուցողական ճամփորդություններ։ Ապրիլի յոթի մայրիկատոնին, նվիրեցինք սովորողների ձեռքով պատրաստված կավե կախազարդեր, կրծքազարդեր, շնորհավորական մեդիաբացիկներ։ Կրկնազատիկը նշեցինք Սարդարապատի միջնակարգ դպրոցի սովորողների հետ, սովորեցրեցինք սարդարապատցի սովորողներին ծիսական երգ ու պարը։

Ուսումնական ճամփորդություններ՝

Սարդարապատի միջնակարգ դպրոց, նշելու Կրկնազատիկը

Ուսումնական ճամփորդություն «Մատենադարան»

Մատենադարան գնալուց առաջ, սովորողները համացանցից դուրս բերեցին տվյալներ Մատենադարանի մասին։ Կարդացին, քննարկեցինք, կատարեցինք նախապատրաստական աշխատանք։

Նախապատրաստական աշխատանք

Մատենադարանի մասին ճամփորդապատումներ սովորողներից։

Կրկնազատիկը ծիսական երգ ու պարով նշեցինք նաև համագործակցությամբ՝Արևելքի 3-1 դասարանի հետ Արևելյան դպրոցի բակում ։ Անցավ շատ հավես։

Կրկնազատիկը Արևելքում

Կրկնազատիկը, ծիսական երգ ու պարով նշվեց նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մարմարյա սրահում՝ մեդիաուրբաթի ժամանակ

Սեբաստացի երրորդցիները մեծ սիրով ու ոգևորությամբ կատարում են բնագիտական փորձերը։

Սովորողների կատարած ապրիլ ամսվա բնագիտական փորձերը

Ռոդարիա-ստողծագործական ամիս էր մեզ մոտ ապրիլը։ Սովորողները անչափ սիրում են ստեղծագործել և երևակայել։ Դրա արդյունքում ստեղծվեցին հետաքրքիր պատումներ։

Ռոդարիական պատումներ աչքերի մասին

«Տարօրինակ հարցեր» սովորողների կողմից

Հորինուկներ «Սակալա-Պակալա» ից

Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունը շատ դուր եկավ սովորողներին, ու նրանք որոշեցին ստեղծագործել ու պատմել հիշողության մասին ։

«Հիշողությունն» ըստ սովորողների

Սովորողները կարդացին առասպել լավաշի մասին պատմվածքը։ Այնուհետ դիտեցին «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը։ Համացանցից տեղեկություններ դուրս բերեցին լավաշի, հացի, աղի մասին։Հետո սովորողները որոշեցին ստեղծագործել, և հորինեցին հանելուկներ՝ լավաշի, աղի, հացի մասին։

Հորինուկ-հանելուկներ լավաշի, աղի, հացի մասին

Այնուհետև սովորողները նկարեցին և պատմեցին թոնրատանը թխվող լավաշ հացի մասին։

Լավաշթխուկ

Արդեն ավանդույթ է դարձել մեր այցելությունները գրադարան։ Սովորողները մեծ սպասումով ու ոգևորվածությամբ գնում են «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Այնտեղ նրանք հանձնում են արդեն կարդացած գիրքը, ընտրում և վերցնում են նորը։

Այց «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հրաշալի է անցնում նաև մեր մարզական պարապմունքները Արևելյան դպրոցի ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճում։

Մարմնակրթական պարապմունք

Շաբաթվա աշխատակարգեր

Աշխատակարգ՝ ապրիլի 01.04-05.04

Աշխատակարգ՝ ապրիլի 08.04-12.04

Աշխատակարգ՝ ապրիլի 15.04-19.04

Աշխատակարգ՝ ապրիլի22.04-26.04

Posted in Սովորողներ

Ապրիլ ամսվա բնագիտական փորձեր

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողների կատարած բնագիտական փորձերը։

Կեցցե’ք, երեխեք ջան։

Հայկ Բաբաջանյան

Էմիլի Ենոկյան

Վահագն Կարապետյան

Հայկ Հախվերդյան

Արեն Ղազարյան

Գայանե Գրիգորյան

Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները, Սովորողներ

Հորինուկներ

Արևելյան դպրոցի երրորդցիները սովորեցին Ջանի Ռոդարիի «Սակալա-Պակալա» հեքիաթը։ Նրանք այնքան տպավորված էին հեքիաթով, որ ցանկացան հորինել իրենց դուր եկած արտահայտությունը և ուղղել ընկերոջը։ Ստացվեց շատ զվարճալի։

Posted in Սովորողներ

Ճամփորդապատում

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները, պատմում են իրենց ճամփորդության մասին։ Իրենց տպավորությունները Մատենադարանի մասին՝ սովորողների բլոգներից։

Բաբաջանյան Հայկ

Ենոկյան Էմիլի

Կարապետյան Վահագն

Հակոբյան Սերժ

Հովակիմյան Դանիելա

Ղազարյան Արեն

Մանուչարյան Դավիթ

Ջանվելյան Ստելլա

Posted in Նախագծեր

Սովորող-սովորեցնող նախագիծ. Մեդիահմտությունների փոխանցում։

Օր՝ մայիսի 7

Ժամը՝ 10։10

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ , 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Աննա Նավասարդյան, Սիդոնյա Վիրաբյան

Նպատակ`

Երրորդ դասարանի սովորողներն իրենց իմացած մեդիահմտությունները սովորեցնում և փոխանցում են կրտսեր ընկերներին։

Ընթացքը`

Մեդիահմուտ սովորողները փոխանցում են մեդիահմտություններ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններին,որի ընթացքում աշխատելու են Paint և word ծրագրերով, ծանոթացնելու հիմնական գործիքաշարին։

Արդյունք՝

Posted in Ճամփորդութուններ, ՈՒսումնական ճամփորդություն, Սովորողներ

Ուսումնական պարապմունք Մատենադարանում

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները ուսումնական այցով, կրթական ծրագրի շրջանակներում այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան ազգային «Մատենադարան»։ Այնտեղ մեզ դիմավորեցին շատ ջերմ, ու հյուրընկալ։ Ներկայացրեցին «Մաշտոցի գյուտը» վերնագրով կրթական ծրագիրը, որի ընթացքում պատմեցին գրերի ստեղծման պահանջմունքից սկսած ամեն ինչ։ Սովորողները իմացան, թե հնադարում մարդիկ չունենալով գիր ու գրականություն, ինչպես էին հաղորդակցվում, ներկայացնում իրենց առօրյան ու պատմությունը։ Ժամանակի ընթացքում մեծանալով գրելու պահանջմունքը, մարդիկ ստեղծեցին տառեր և ունեցան գրավոր խոսք։ Հայերը սկզբում օգտվել են օտար ազգերի գրերից, սակայն հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը՝ պահպանեց հայի տեսակը, հայերենը։