Posted in ՈՒսուցչի օրագիր, Սեմինարներ

Շնորհավորական բացիկներ սովորողներից

Ապրիլի յոթի կապակցությամբ, Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողները պատրաստել էին բացիկներ մայրիկներին նվիրելու համար։ Նրանք իրենց սրտի ցանկություններն էին գրել շնորհավորական բացիկների մեջ։

Posted in Սեմինարներ

Գարնանային ճամբար

Օր՝ 2

Ավագ երեքշաբթին սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում Տաս կույսերի մասին առակը նեկայացրեց Անահիտ Ավագյանը, երգեցինք մի քանի հոգևոր երգեր Սյուզի Մարգարյանի հետ։ Ունեցանք նաև քննարկում առաջին դասարանցիների մուտքի ճամբարի  նախապատրաստության հետ կապված։ Այնուհետև, կատարեցինք կաբինետների մաքրման հետ կապված աշխատանքներ։ Ընդմիջումից հետո մեր խումբը շտապեց Մայր դպրոց, որտեղ աշխատելու էինք մասնախմբերով (այսօր նույնպես հանդիպելու էինք Նվարդ Սարգսյանի հետ), շարունակեցինք նախորդ օրվա կիսատ թողած աշխատանքը, ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մոնտաժայի ծրագրի սեմինարից հետո մասնակցեցինք նաև մասնագիտական զարգացման սեմինարին։ Մեր խումբը մասնակցեց,  համընդանուր ներառման սեմինարին։

Posted in Սեմինարներ

Գարնանային ճամբար

Օր 1.

Այսօր գարնանային ճամբարի առաջին օրն էր։ Առավոտյան 9:00 հավաքվեցինք Արևելյան դպրոցի վերնատանը, քննարկեցինք տարբեր հարցեր ուսումնական ծրագրերի վերաբերյալ։ Հետո կատարեցինք տարածքի մաքրման աշխատանքներ։

Մասնակցել եմ նաև մոնտաժային ծրագրի ուսուցման դասընթացին։ Նվարդ Սարգսյանը մեզ ծանոթացրեց մոնտաժային նոր ծրագրերին։ Նման ինֆորմացիան շատ հետաքրքիր էր ինձ համար, քանի որ ես այն կօգտագործեմ հետագա ֆիլմեր մոնտաժելու համար։

Այնուհետև մասնակցեցինք համընդհանուր ներառման թեմայով սեմինարին։ Լուսինե Ալեքսանյանը պատմեց ներառական կրթությանը վերաբերող իրավասկզբունքներին։ Հետո աուտիզմի և նրա դրսևորումների մասին խոսեցին՝ Սուսաննա Չալիկյանը և Արևիկ Բաբայանը։

Posted in Սեմինարներ

Ձիավարության , հիպոթերապիայի սեմինար-պարապմունքներ, շնասերի ակումբ։

Հունվար ամսից սկսած ՈՒսումնական ագարակը մեկնարկեց սեմինար- պարապմունք՝ երկարացված օրվա կազմակերպիչների և ուսուցչի օգնականների համար։

Տևողությունը ՝հունվար — մայիս։

Առաջին փուլով կծանոթանանք կրթահամալիրի ձիերին, շներին, կսովորենք խնամել, կերակրել, զբոսնել կենդանիների հետ, ձիավարել (հունվար-ապրիլ)։

Երկրորդ փուլով կմասնակցենք հիպոթերապիայի պարապմունքների (մայիս-հունիս)։

Այսօր ունեցանք հետաքրքիր ու բովանդակալից օր՝ընկեր Արմենուհու հետ։ Նա մեզ պատմեց ձիերի անհատական առանձնահատկությունների մասին։Ինչպես նաև, թե ինչպես խնամենք, կերակրենք ու մաքուր պահենք նրանց շուրջ։ Այս ամենն անչափ հետաքրքիր էր ուհավես։

Տեսանյութ