Posted in Без рубрики, Մուտքի ճամբար

Օր 2-րդ

Օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով։ Հետո ծանոթացանք տիկին Մարինեի հետ, ով մեզ սովորեցրեց ազգային խաղեր ՝հոլով, թելով, թել ու կոճակով, որն անչափ հետաքրքիր էր ու զվարճալի։ Ես ապրեցի «Իմացումի հրճվանք», ինչի համար շնորհակալությու տիկին Մարինեին։ Հետո հանդիպում ունեցանք տիկին Մարիետի հետ,քննարկեցինք մեր կարդացած ու վերլուծած հոդվածը։ Ինչպես միշտ ժամանակն անցավ աննկատ, քանի որ շատ հետաքրքիր էր, բուռն էմոցիաներով ՝ անկաշկանդ ու հավես մթնոլորտում։ Այնուհետև գնացինք հյուսիսային դպրոց ՝ ընդմիջեցինք։ Եղանք հյուսիսային դպրոցի նկուղային հարկի ՝«Արտասահման» հատվածում, որտեղ շատ հետաքրքիր էր, ու անսովոր։ ՈԻնեցանք հաճելի ու հավես զրույց Լուսինե Փաշայանի հետ։ Լուսինեն մեզ պատմեց կրթահամալիրում իր անցած ուղու մասին, տարիներով ձևավորված կրթահամալիրի , ու նրա առանձնահատկությունների մասին։ Քննարկեցինք , թե ինչն է մեզ դուր գալիս, տարբերություններն ու նմանությունները այլ կրթական հաստատությունների հետ։ Պատմեցինք մի փոքր մեր առօրյաից ։ հետո մեր հետ հանդիպման եկավ Մարգարիտ Սիմոնյանը։ Եվս մեկ հաճելի զրույց։ Խոսվեց նախագծային ուսուցման և նրա կառուցվածքի մասին։ Ի՞նչպես պետք է կազմել որևէ նախագիծ, ի՞նչ պահանջներ ունի, ի՞նչպիսի խնդիրներ պետք է լուծվի և ի՞նչ ամբողջականությամբ ներկայացվի։

Posted in Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Հոկտեմբերի 23 ից-27ը պետք է անցնեմ <<Մուտքի ճամբար>> Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում `«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի

https://posts.mskh.am/post/title/%C2%AB%D5%84%D5%B8%D6%82%D5%BF%D6%84%20%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80%C2%BB%20%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%E2%80%A4%20%D6%85%D6%80%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6

Օր 1-ին ՝առավոտյան մեզ շատ ջերմ դիմավորեց Ալինա Աղասյանը և ծանոթացրեց օրակարգին ։ Առավոտը սկսեցինք նախավարժանքով մարմարյա սրահում ՝շա՜տ հավես։ Որից հետո մասնակցեցինք ազգային պարերի պարուսուցմանը։ Ես մեծ բավականություն ստացա ազգային երգ ու պարից։ Հետո ունեցանք հաճելի հանդիպում Մարիետ Սիմոնյանի հետ,ով մեզ ծանոթացրեց կրթահամալիրի կառուցվածքին , սովորույթներին։ Տիկին Մրիետի հետ հանդիպումն անցավ հրաշալի ու անկաշկանդ մթնոլորտում, ինչը մեզ ավելի բաց ու անմիջական դարձրեց։ Տիկին Մարիետը ներկայացրեց նաև կրթահամալիրի այլընտրանքի մասին տեղեկություններ, որը ինձ շատ հետաքրքրեց։ Այնուհետև գնացինք Արևելյան դպրոց-պարտեզ ՝ ընդմիջեցինք և բարձրացանք վերնատուն։ Այնտեղ հանդիպում ունեցանք Մարգարիտ Սիմոնյանի հետ և ունեցանք ևս մեկ հաճելի զրույց , կրկին ջերմ ,ազատ ու հավես մթնոլորտում։ Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր ինքնակենսագրականը, պատմեցինք մի փոքր մեր մասին։ Մարգարիտ Սիմոնյանը մեզ ներկայացրեց նաև դպրոցի կանոնակարգը, որը ինձ շատ հետաքրքրեց։ Այնուհետ հանդիպում ունեցանք տիար Գևորգ Հակոբյանի հետ։ ՈՒնեցանք ևս մեկ հավես ու անմիջական զրույց։ Նա ներկայացրեց կրթահամալիրը, իր անցած ուղին, դպրոցի առանձնահատկությունները, տարիների ընթացքում ձևաորված ու կայացած կրթահամալիրի մասին։ Ես հիացած եմ այս մարդկանց հետ ունեցած իմ հանդիպման արդյունքում ունեցած շփումից , որովհետև նրանք բոլորն էլ ստեղծեցին մի այնպիսի ջերմ, հավես ու անկաշկանդ մթնոլորտ, որի ժամանակ շփումն իրենց հետ եղավ պարզապես գերագույն հաճույք։

Միխայել Պոստնիկով — ի «Ապագայի թեքումով դպրոց»-ը գրականական թերթում տված նրա հոդվածի մասին ես բավականին համարժեք կարծիք ունեմ, քանի որ կարծում եմ, որ սովորողները չպետք է սովորեն գերծանրաբեռնված ծրագրով ՝ ստիպված , հարկադրաբար։ Համամիտ եմ այն մտքի հետ, որ հասարակությունը անընդհատ բողոքում է այն մտքից , որ դպրոցների ծրագրերը հասարակության պահանջներին չի համապատասխանում ծանրաբեռնվածությունից,անհաջող ծրագրերից, մեթոդներից, սակայնայդ մեթոդներն ու ծրագրերը նույնն են մնում։ Այդ առումով ինձ համար շատ ողջունելի է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային ուսուցման ծրագրը, որի միջոցով ավելի արդյունավետ է փոխանցվում գիտելիքը սովորեցնողից սովորողին։ Իհարկե դպրոցներում պետք է ուշադրություն դարձնեն գեղագիտության թեմային, որը գրեթե չուսումնասիրված թեմա է, մինչ դեռ այն անձի որակական հատկանիշների ձևավորման գործում շատ կարևոր դեր է խաղում։ Ֆիզկուլտուրան ևս շատ կարևոր է և պետք է յուրաքանչյուր սովորող, ով ազատվել է ֆիզկուլտուրաից, մասնակցի ֆիզկուլտուրային իր անհատական ծրագրով։ Շատ ճիշտ կլինի ,եթե տնային հանձնարարությունները կատարվի դպրոցում, իսկ հանգստի օրերը սովորողները անցկացնեն այլ ճանաչողական , ֆիզիկական և հասարակական գործընթացների վրա։ Այո սովորողներին չպետք է մատուցվի գիտելիքները չոր տեսքով ՝ մտքին ու սրտին ոչինչ չասող, այլ պետք է հետաքրքրքսիրությամբ լցնի գիտելիքը սովորողի հոգին։ Որպեսզի սովորողը սովորելու նկատմամբ զզվանք չապրի և դպրոցը ավարտելու եզրին ունենա որոշակի մասնագիտության կողմնորոշվածություն։