Posted in Ճամփորդութուններ, ՈՒսումնական ճամփորդություն, Սովորողներ

Ուսումնական պարապմունք Մատենադարանում

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները ուսումնական այցով, կրթական ծրագրի շրջանակներում այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան ազգային «Մատենադարան»։ Այնտեղ մեզ դիմավորեցին շատ ջերմ, ու հյուրընկալ։ Ներկայացրեցին «Մաշտոցի գյուտը» վերնագրով կրթական ծրագիրը, որի ընթացքում պատմեցին գրերի ստեղծման պահանջմունքից սկսած ամեն ինչ։ Սովորողները իմացան, թե հնադարում մարդիկ չունենալով գիր ու գրականություն, ինչպես էին հաղորդակցվում, ներկայացնում իրենց առօրյան ու պատմությունը։ Ժամանակի ընթացքում մեծանալով գրելու պահանջմունքը, մարդիկ ստեղծեցին տառեր և ունեցան գրավոր խոսք։ Հայերը սկզբում օգտվել են օտար ազգերի գրերից, սակայն հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը՝ պահպանեց հայի տեսակը, հայերենը։

Posted in Без рубрики, Ճամփորդություններ, ՈՒսումնական ճամփորդություն

«Անխելք մարդը » ներկայացում.

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները այսօր գնացել էին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ դիտելու «Անխելք մարդը» ներկայացումը։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր և սովորողներին այն շատ դուր եկավ։Թումանյանական նախագծի շրջանակում սովորողները կարդացել էին, քննարկել, արտահայտել իրենց կարծիքը՝ հեքիաթի և հեքիաթի հերոսների վերաբերյալ։ Իսկ ճամփորդապատումը սովորողները կգրեն իրենց բլոգում։

Posted in Ճամփորդություններ, Ճամփորդութուններ, ՈՒսումնական ճամփորդություն

«Անխելք մարդը» ներկայացում. ճամփորդություն թատրոն

Ներկայացումը՝  «Անխելք մարդը»

Վայրը՝       Հ․ Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն

Օրը՝         փետրվարի 22

Մասնակիցներ՝   Արևելյան դպրոցի 3.3 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝  Անահիտ Նավասարդյան

Մեկնում՝        փետրվարի 22-ին  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 11։10- ին
Վերադարձ՝       Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 13:30-ին

Նպատակը՝      Թումանյանական ներկայացման դիտում։

Նախապատրաստական փուլ` Նախօրոք կարդում, քննարկում ենք հեքիաթը:

Խնդիրներ՝      Մշակութային հաստատություններում վարվեցողության կաննոնների դրսևորում ։ Լսելու, դիտելու, ապրումակցելու կարողության զարգացում։ Գեղագիտական ճաշակ, այլոց լսելու կարողության և բարեկրթության ձևավորում։

Վարորդ՝ Ավագյան Սարգիս 60 dq 077 հեռախոսահամար 098533504

Սովորողներ

1․Անդրեասյան Լյուսի

2․ Բաբաջանյան Հայկ

3․Բրուտյան Ալվարդ

4․Գալստյան Ավետիս

5․Գալստյան Լեո

6․Գևորգյան Լիլիա

7․Գևորգյան Մարտին

8․Գրիգորյան Արթուր

9․Գրիգորյան Գայանե

10․Ենոկյան Էմիլի

11․Երեմյան Արփի

12․Թանդիլյան Յանա

13․Խաչատրյան Դավիթ Վահագ

14․Կարապետյան Վահագն

15․Հախվերդյան Հայկ

16․Հակոբյան Մալենա

17․Հակոբյան Սերժ

18․Հովակիմյան Դանիելա

19․Ղազարյան Արեն

20․Մանուչարյան Դավիթ

21.Միքայելյան Մարկ

22.Չախալյան Լյովա

23.Ջանվելյան Ստելլա

24․Սարգսյան Մայա

25.Ստամբուլցյան Գայանե

26.Վահանյան Տաթև

27.Մկրտչյան Միլանա

Արդյունք՝