Posted in Նախագծեր, Ես և շրջակա

Բույսերի խնամք

Ժամկետը՝ շուրջտարյա

Նախագծի նպատակը՝

  • Շրջակա միջավայրի, սենյակային բույսերի ուսումնասիրություն, խնամք։
  • Կրթական պարտեզի՝ ծաղկոցի ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Հողը փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան փոքր չափսերի) գործիքների կիրառում։
  • Բույսի տեղափոխման հմտությունների ձեռքբերում։
  • Ընտանեկան նախաձեռնություններ։
  • Բույսերի տարածում շրջակա միջավայրում՝ բակ, տուն, պատշգամբ։

Աշխատանքը`

  • Ուսումնասիրել երկինքը, եղանակը դիտումների միջոցով՝ օրվա տարբեր ժամերին։
  • Բակ-պարտեզի,  սենյակային բույսերի խնամք, ջրում։
  • Մեր ծաղկոցը՝  տեսանյութի կամ նկարաշարի տեսքով ներկայացում։
  • Սերմերի ուսումնասիրություն։
  • Տեղեկատվության հավաքում համացանցից կամ այլ աղբյուրներից։
  • Աճած բույսի տեղափոխում՝ բակ։

Ամփոփում՝

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։

Posted in Ես և շրջակա

Կենդանիների խնամք

Նախագիծ

Ծանոթություն ուսումնական ագարակին, կենդանիների խնամք:

Տևողությունը`շուրջտարյա

Նպատակ և խնդիրները՝

1.Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:

2.Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին/ընտանի և վայրի / 3.Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:

4.Միասին համացանցից կգտնենք Հետաքրքիր փաստեր կենդանիների մասին, որից հետո կքննարկենք ,կնկարենք paint ծրագրով:

5.Մասամբ հոգալ նաև կենդանիների սննդի հարցը, կազմակերպել դպրոց-ագարակ կերակրի մնացորդի տեղափոխումը:

6.Սովորողների մոտ հաղթահարել վախը կենդանիների հանդեպ:

Արդյունքը

Երեխաները սովորում են խնամքով և սիրով վերաբերվել կենդանիներին: Կարծում եմ այս նախագծի իրագործումից հետո մեր երեխաները կենդանիներին ավելի շատ կսկսեն սիրել և ճիշտ խնամել։