Posted in Դասարանական օրացույց 2024

Դասարանական օրացույց. մայիս 2024

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք /2024/

Մայիսյան հավաքի՝ ըստ շաբաթների օրացույց

06.05.-10.05.

Մայիսի 7 -Մեդիան և ես

Սովորողները ներկայացնում են իրենց մեդիահմտությունները:Ներկայացնում են ,թե ինչ հմտությունների են տիրապետում՝ բլոգ, բլոգի գործիքներ, word –ում նկար տեղադրել,գործիքները, նկարչական ծրագիրը power point ծրագիրը։

Մայիսի 8- Մարզատոն

Մարզական համագործակցություն 3-1 դասարանի հետ։

Մայիսի 9- Սովորող-սովորեցնող

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում կայցելենք հինգ տարեկանների խումբ / Սեդա Վիրաբյան,Նելլի Աբովյան/ , նրանց փոխանցելու մեդիահմտությունները ըստ նրանց տարիքի։

13.05- 14.05

Համագործակցային գործունեություն /Սոֆյա Մամյան և հինգերորդ դասարանցիներ/ ։ Նախատեսել ենք հեքիաթների ներկայացում ռոդարիական հնարքներով։

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար. համագործակցային նախագիծ

Ռոդարիական հեքիաթներ երեք ավարտով։

Մայիսի 17- ծաղկած Արևելք

Համագործակծություն ընկեր Գոհարի հետ՝ /Փոքրիկ հողամաս դպրոցի բակում/ տնկելու ենք տարբեր տեսակի ծաղիկներ։

20.05-24.05.

Մայիսի 20,21,22,23,24` Ես կարողանում եմ նախագիծ, կամ շարք, «Ելք» ստուգատես

Նախագծի նպատակը` 

սովորողին  տալ ազատ և անկաշկանդ արտահայտվելու, իրեն դրսևորելու, ինքնուրույն ներկայանալու հնարավորություն : Սովորողի մոտ հնարավորություն ստեղծել ցույց տալու սեփական կարողությունները,ինքն իրեն ավելի լավ ճանաչելու առիթ տալ :

1 .Ես կարողանում եմ/ ընտանեկան նախագիծ/

Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել.  սովորողները հանդես են գալիս ներկացնելով իրենց  խոհանոցային հմտությունները , պատմում են ինչ ճաշատեսակներ ,ինչ աղցաններ կարող են պատրաստել : 

Ես կարողանում եմ սովորեցնել իմ ընկերներին – սովորողները ներկայանում են ,թե ինչ կարող են սովորեցնել իրենց դասընկերների.

Ես կարողանում եմ հորինել, ստեղծագործել:Սովորողները կներկայանան իրենց հորինուկներով ,անսովոր պատմություններով, որի արդյունքում  ընթերցարան կստեղծվի :Այնուհետ սովորողները իրենք կհորինեն ընթերցարանի անունը :

Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Մայիսի 21 — Հարթակում ծնողն է -ծնողները կներկայացնեն իրենց մասնագիտական հմտությունները, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին, կախված մասնագիտությունից։սովորողներից յուրաքանչյուրը ցուցադրում է իր կարողությունները ,մեդիահմտությունները ,հորինուկները ,ստեղծագործական ,երևակայական կարողությունները :

Մայիսի 20.05-24.05-ը « Բարձունքի հաղթահարում» /Օրը դեռ որոշված չէ/

Ամփոփիչ թատերական ներկայացում, համերգ/ օրը դեռ որոշված չէ /։