Նախագծի մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ մայիս ամիս
Նախագծինպատակը`
Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն ու հմտությունները ներկայացնելու հնարավորություն:
Ընթացք՝ Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ, տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են բլոգում ։
Ուղղություններ՝
Իմ մեդիաընթերցարանը /հորինուկներ շարքից/
Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից /օնլայն բառարան, դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ/
Ես կարողանում եմ երգել, պարել /ազգային երգեր, պարեր/
Ես կարողանում եմ նվագել /որևէ երաժշտական գործիք/
Ես կարողանում եմ մարզվել /լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ/
Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը /սենյակային, բակային/
Ես կարողանում եմ պատրաստել /կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն/
Ես կարողանում եմ շախմատ խաղալ
Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/
Այսօր մեր քնքուշ Մարիայի ծննդյան օրն է։ Մարիա ջան, շնորհավոր թող լինի տոն օրդ։ Միշտ եղիր այսպես քնքուշ, ազնիվ, սիրուն ու միշտ ժպտա, այն քեզ շատ է սազում։
Մայիսի 20-ը Մեղուների համաշխարհային օրն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկում է «Ձոն մեղվին» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում օրը նշանավորվում է մեղուների մասին տարբեր ուսումնական աշխատանքներով: Կազմակերպվում է ֆլեշմոբային ձևաչափով: Օրվա ընթացքում կրթահամալիրի տարբեր հարթակներում հրապարակվում են մեղվային պզզոց-ընթերցումներ, երգեր, խաղեր, գովքեր, ուսումնասիրություններ, այլ հետաքրքիր նախաձեռնություններ: Աշխատանքները շարունակվում են հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում:
Նախագծի իրականացման ընթացքում հետազոտել մեղուների աշխարհը:
Նախագծի խնդիրները՝
մեղուների մասին տեղեկությունների ձեռքբերում.
լեզվական ու ստեղծագործական աշխատանքների իրականացմամբ զարգացնել ստեղծագործական մտածողությունը.
ծանոթանալ կրթահամալիրի մեղվանոցին, յուրացնել ու պահպանել անվտանգության կանոնները.
ընտանեկան մեղվանոցներ այցելությունների, ուսումնական աշխատանքների իրականացում.
ստեղծել ուսումնական փաթեթներ. տեսանյութեր, ռադիոնյութեր…:
Բովանդակությունը
Ընթերցել մեղուների մասին պատմող տեղեկատվական տեքստերը: Քննարկել, առանձնացնել կարևոր ու զարմանալի տեղեկությունները, ստեղծել ընթերցարաններ, պատրաստել տեղեկատվական տարբեր նյութեր: ՄԵՂՈՒՆԵՐ.ԸՆԹԵՐՑԱՐԱՆ
Նախագիծը ստեղծվել է Հ. Թումանյանի հեքիաթներով ,ազգային խաղիկներով, երգերով :Սովորողները իրենք են մասնակցել նախագծի ստեղծմանը իրենց առաջարկություններով ու լուծումներով:
Օգտագործված ստեղծագործությունների և երգերի ցանկը՝
Հ. Թումանյանի հեքիաթներից՝ «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսը», ազգային խաղիկներ :
Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները «Բույսերի խնամք» ծրագրի շրջանակներում տնկեցին ծաղիկներ Արևելյան դպրոցի բակում։ Սերմնացանից հետո հետևեցինք, որպեսզի բույսը աճի, որոշակի մեծանա, ապա տեղափոխեցինք Արևելքի բակ, որպեսզի ունենանք ծաղկած, կանաչ ու գեղեցիկ Արևելք։
Արևելյան դպրոցի երրորդցիների մոտ այսօր շատ հետաքրքիր ու հավես պարապմունք էր։ Մեզ հյուր էր եկել Հայկի մայրիկը։ Նելլին մասնագիտությամբ /ԼՕՌ/ բժիշկ է։Նա տվեց շատ հետաքրքիր տեղեկություններ՝ ականջի, նրա կառուցվածքի, հիգիենայի, ինչպես նաև հիվանդությունների մասին։ Իմացանք նաև լսողության մասին տարբեր հետաքրքիր փաստեր։