Posted in Без рубрики, Ճամփորդություններ, ՈՒսումնական ճամփորդություն

«Անխելք մարդը » ներկայացում.

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները այսօր գնացել էին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ դիտելու «Անխելք մարդը» ներկայացումը։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր և սովորողներին այն շատ դուր եկավ։Թումանյանական նախագծի շրջանակում սովորողները կարդացել էին, քննարկել, արտահայտել իրենց կարծիքը՝ հեքիաթի և հեքիաթի հերոսների վերաբերյալ։ Իսկ ճամփորդապատումը սովորողները կգրեն իրենց բլոգում։

Posted in Ճամփորդություններ, Ճամփորդութուններ, ՈՒսումնական ճամփորդություն

«Անխելք մարդը» ներկայացում. ճամփորդություն թատրոն

Ներկայացումը՝  «Անխելք մարդը»

Վայրը՝       Հ․ Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն

Օրը՝         փետրվարի 22

Մասնակիցներ՝   Արևելյան դպրոցի 3.3 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝  Անահիտ Նավասարդյան

Մեկնում՝        փետրվարի 22-ին  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 11։10- ին
Վերադարձ՝       Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 13:30-ին

Նպատակը՝      Թումանյանական ներկայացման դիտում։

Նախապատրաստական փուլ` Նախօրոք կարդում, քննարկում ենք հեքիաթը:

Խնդիրներ՝      Մշակութային հաստատություններում վարվեցողության կաննոնների դրսևորում ։ Լսելու, դիտելու, ապրումակցելու կարողության զարգացում։ Գեղագիտական ճաշակ, այլոց լսելու կարողության և բարեկրթության ձևավորում։

Վարորդ՝ Ավագյան Սարգիս 60 dq 077 հեռախոսահամար 098533504

Սովորողներ

1․Անդրեասյան Լյուսի

2․ Բաբաջանյան Հայկ

3․Բրուտյան Ալվարդ

4․Գալստյան Ավետիս

5․Գալստյան Լեո

6․Գևորգյան Լիլիա

7․Գևորգյան Մարտին

8․Գրիգորյան Արթուր

9․Գրիգորյան Գայանե

10․Ենոկյան Էմիլի

11․Երեմյան Արփի

12․Թանդիլյան Յանա

13․Խաչատրյան Դավիթ Վահագ

14․Կարապետյան Վահագն

15․Հախվերդյան Հայկ

16․Հակոբյան Մալենա

17․Հակոբյան Սերժ

18․Հովակիմյան Դանիելա

19․Ղազարյան Արեն

20․Մանուչարյան Դավիթ

21.Միքայելյան Մարկ

22.Չախալյան Լյովա

23.Ջանվելյան Ստելլա

24․Սարգսյան Մայա

25.Ստամբուլցյան Գայանե

26.Վահանյան Տաթև

27.Մկրտչյան Միլանա

Արդյունք՝


    


    

Posted in Без рубрики, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի սուրբ Սպիտակավոր եկեղեցի (Բարձունքի հաղթահարում), Արատես։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան մենք ՝ մուտքի ճամբարի մասնակիցներով շարժվեցինք դեպի Արատես, իսկ ճանապարհին պիտի բարձրանաինք հրաշագեղ՝ սուրբ Սպիտակավոր եկեղեցի, որը հպարտ կանգնած է լեռան գագաթին։ ԵՎ մենք խմբով ՝զրուցելով, տարբեր պատմություններ պատմելով, միմյանց ավելի լավ ճանաչելով չզգացինք , թե ինչպես բարձրացանք այդ դժվարին , բայց հաղթահարելի ճանապարհը։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր, անցանք նեղ ու լայն արահետներով, գետի վրայի կամրջակով, բարձրացանք մեր քարքարոտ լեռներով ու տեսանք այնտեղ աճող տարբեր բույսեր, որոնք անչափ օգտակար են , էլ չեմ ասում ուրցի մասին, որի բույրը տարածված էր ողջ լեռներով։ Հավաքեցի մի փոքր , որպեսզի Արատեսում թեյենք։Մի քանի ժամ բարձրանալուց հետո եկեղեցին նշմարվեց լեռան գագաթին։ Չեք պատկերացնի ինչ զգացի տեսնելով այդ հինավուրց հոգևոր կառույցը։ Ես անչափ երջանիկ էի։ Եկեղեցում աղոթք բարձրացրեցինք առ Աստված , երգեցինք, պարեցինք ՝մեր ազգային պարերը։ Եկեղեցին կենդանացավ, ղողանջեցին զանգերը մեր բոլորի կողմից։ Դա անչափ հուզիչ էր։ մի փոքր հանգստացանք, սնվեցինք , նկարվեցինք ու հետ իջանք։ Իրականում ուզում եմ նշել, որ ինձ անչափ դուր է գալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվող նման ճանաչողական ճամփորդությունների ծրագրերը , որոնք առիթ են ընձեռում չանաչելու մեր հայրենիքը։ Դա կրթահամալիրի առանձնահատկություններից է, որը կցանկանայի ոիպիսզի իրականացվեր այլ կրթական հաստատություններում։ Հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արատես ։ Արատես հասանք երբ արդեն մութ էր, և մենք չնկատեցինք այդ գեղեցկությունը ։ Առավոտյան երբ արթնացա և դուրս եկա «Պանդոկ» կոչված տնակից, ես հասկացա, որ գտնվում եմ մի հրաշագեղ բնության գրկում , որին պարզապես սիրահարվեցի։ Գյուղն իր եկեղեցին ունի, որը խոնարհված է, սակայն նոր շունչ է առել ճամբարականներով, որոնք աշխատում և սովորում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Մենք ունեցանք Արատեսյան հրաշալի , բովանդակալից , ու անմոռանալի երեք օր, որոնք հագեցած էին հանդիպումներով ու զրույցներով ՝ ջերմ ու անկաշկանդ միջավայրում, շրջայցերով , խաղերով ,ազգային երգ- պարով ու անչափ համեղ փախլավայով։ Իսկ մեր արցախյան գործընկերները պատրաստեցին շա՜տ համեղ ժենգյալով հաց։ Ես տպավորված եմ և սիրահարված Արատեսին։ անչափ շնորհակալ եմ նման հագեցած, ուսուցանող ու բովանդակալից օրերիս համար։