Posted in Հոկտեմբերյան վերապատրաստում

Օր 3-րդ

Օրը սկսեցինք բարձր տրամադրությամբ։ Այս մի քանի օրերի ընթացքում հասցրեցին ինձ հարազատ դառնալ մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ անծանոթ էին։ Այսօր կրթահամալիր եկել էին հյուրեր, որոնք արժանացան ջերմ ընդունելության դպրոցի դասավանդողների և տիար Բլեյանի կողմից։ երգեցինք, պարեցինք ՝ հավես էր։

Այսօր մարմնակրթության օր էր և մի լավ մարզվեցինք։ Ինձ շատ դուր եկավ մարզումները, հատկապես նման տրամադրող ու հավես միջավայրում։https://www.facebook.com/nora.hayrumyan.12/videos/1331348304440776?locale=ru_RU

Այնուհետև հանդիպեցինք մեր սիրելի Մարգարիտ Սիմոնյանին և զրուցեցինք նախագծերի մասին։ Յուրաքանչյուրը խոսեց իր կազմած նախագծի մասին։ Քննարկվեց , եղան նաև շտկումներ ու առաջարկներ։

Հետո գնացինք Արևմուտք ՝ ընդմիջեցինք, ու հանդիպում ունեցանք մեր սիրելի Լուսինե Փաշայանի հետ։ Զրուցեցինք կրթահամալիրի հետ կապված տարբեր հարցերի շուրջ, քննարկեցինք որոշները։

Այնուհետև գնացինք ուսումնական «Ագարակ» ։ Տեսանք խնամքով և մեծ նվիրումով հիմնած մի կառույց ՝ որտեղ ապրում էին ձիեր և տարբեր կենդանիներ։ Սովորեցինք սանձը կապել, լսեցինք, թե ինչպես են խնամում կենդանիներին ,կերակրում և ինչ առանձնահատկություններ ունեն նրանք։