Posted in ՈՒսումնական գարուն

«Ուսումնական գարուն» նախագիծ/2024/

Մարտի 25-29-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Իրականացման վայրը՝ ընտանեկան դպրոցներ

Խնդիրները՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Նախագծի ուղղությունները՝

Գարնանային ֆոտոշարք

  1. Իմ գարունը. (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. (լուսանկարներ) և պատմել գարնան մասին :
  2. Սուրբ Զատիկը. ինչպես ենք նշում մեր տանը
  3. /Զատկածեսի մասին կարող եք կարդալ ընթերցարանից էջ (30, 31 ) և կատարել/։

2.Մեր տան սենյակային բույսերը

Պատմիր ու ներկայացրու, թե տանը ընտանիքիդ անդամների հետ ինչ սենյակային բույսեր ունեք, ինչպես եք խնամում: Տեսագրությունդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

3.Գարնանային ճամփորդական արձակուրդը 

Եթե գարնանային արձակուրդի ընթացքում ճամփորդես, այցելես գյուղ կամ այլ քաղաք կամ որևէ հետաքրքիր վայր, ապա ճամփորդությունդ ներկայացրու ֆոտոշարքի, տեսանյութի, ձայնագրության տեսքով, որտեղ կկիսվես քո տպավորություններով:

Իսկ եթե անցկացնես գյուղում, ապա պատմիր քո գյուղի մասին՝ անունը, որ մարզում է, ովքեր են ապրում գյուղում, գարնանը գյուղում ինչ աշխատանքներ են կատարում, ինչպես են տնկում, խնամում, մշակում…

Կարող ես ներկայացնել գյուղատնտեսական գործիքները, նրանց անվանումները ֆոտոշարքի տեսքով….

Կարող ես տատիկ-պապիկներից, այլ հարազատներից հարցազրույց վերցնել, թե գարնանն ինչպես են խնամում, մշակում այգիները, ինչ այգեգործական գործիքներ կան:

4.Գարնանային ընթերցարան

Իմ ընթերցասե’ր սեբաստացի, մեծերի հետ կարող ես այցելել «Տիգրան Հայրապետյան» գրադարանը / Մայր դպրոցի առաջին հարկ/ ընթերցանության համար ընտրել գրքեր, ընթերցած գիրքդ հանձնել և վերցնել նորը։

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ջաննի Ռոդարի

  • Երկնագույն նետի ճանապարհորդությունը
  • Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
  • Հեքիաթներ երեք վերջաբանով

Աստրիդ Լինդգրեն

  • Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին
  • Էմիլը  Լյոննենբերգից

Հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Առաջադրանքներ

Հեքիաթը/ները ընթերցելուց հետո առանձնացրո՛ւ մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացրո՛ւ.

  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:Գրքից դուրս գրի՛ր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր, վերջում աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

  • Նամակ գրի՛ր հեքիաթի կամ գրքի հերոսներին:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից մուտքագրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չես հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Կամ

Ինքդ ընտրիր  ստեղծագործություն, կարդա, փոքրիկ տեսանյութի միջոցով պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը: