Posted in Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները

Ջանի Ռոդարի

Երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում են <<Չ>> –ով

Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

  • Ի՞ նչ առաջարկեց ծառի տակ պառկած քաղաքացին Ջովանինոյին`  թվարկի՛ր ըստ հերթականության ։
  • Ինչի համար էր Չդանակը։ Կարդա՛ այդ մասին պատմող նախադասությունը:
  • Ինչի՞  համար էր Չշեփորը : Դուրս գրի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
  • Տեքստից դուրս գրի՛ր զարմանք արտահայտող նախադասություններ կամ հատվածվածներ։
  • Տրված բառերից որը կնախընտրեիր ունենալ  /Չկախիչ,Չդանակ,Չհրացան, Չֆոտոխցիկ ,Չշեփոր/  և ինչու։
  • Շարունակի՛ր

Մտածում եմ  ,որ այդ երկրում –––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Այս հեքիաթի ամենալավն այն էր, որ –––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

  • Ինչո՞վ  են նման  չկախիչը և  կախիչը։ Թվարկի՛ր մի քանի նմանություն։
  • Քո  կարծիքով ինչու՞ էին  այդ երկրի Երկրի բոլոր բառերը սկսվում են հենց <<Չ>> –ով։
  • Քո  կարծիքով ինչպիսի՞ն էին այդ երկրում ապրող մարդիկ / նկարագրի՛ր կամ բնութագրի՛ր/։
  • Տրված բառերից, որը կնախընտրեիր ունենալ  /Չկախիչ,Չդանակ,Չհրացան, Չֆոտոխցիկ ,Չշեփոր/  և ինչու։
  • Կուզեիր՞ ապրել այդ երկրում և հաճախել այդ երկրի Չդպրոցը։
  • Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չշոկոլադը, չպաղպաղակը, չկոշիկը, չհամակարգիչը:

Բացատրի՛ր ,իսկ հետո նկարի՛ր։

  • ·         Իսկ ի՞նչ տառով կսկսեն քո ստեղծած երկրի բոլոր բառերը,ինչպե՞ս կկոչվի այդ երկիրը։  Պատմի՛ր :

                 

Posted in Աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ. 01.04-05.04. 2024

Ընթացիկ ուսումնական նախագծեր

Ռոդարի + Աղայան ուսումնական նախագիծ

«Զատիկ» ուսումնական նախագիծ

«Ձոն » տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

Կրկնազատիկ

Մարտ ամսվա բնագիտական փորձեր

Պատրաստում ենք կրծքազարդ մայրիկի համար

Թումանյանական օրեր  շարունակություն

Պատրաստում ենք՝ Կավե կախազարդեր

Ուսումնական ռեսուրսներ՝

Ջանի Ռոդարիի հեքիաթներ

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ

Անահիտ Հարությունյան՝ Նախագծային ուսուցման ընթերցարան

Մարիետ Սիմոնյան՝ Հայոց լեզու 3

Մաթեմատիկայի աշխատանքային փաթեթ`

Մաթեմատիկա 3-4

Մունուշակ Աբրահամայան ՝Ընթերցարան #1
Ընթերցարան #2

e-school Armenia

https://sovorir.am

«Քան» ակադեմիա

Ամեն ինչ երեխաների համար

Ես և շրջակա աշխարհը 3

Մանուշակ Աբրահայան, Ուսումնական նախագծերի փաթեթ

https://www.library.am

Մաթեմատիկական խաղեր

Դասավանդողների բլոգներ

Մենթոր՝ Անահիտ Ավագյան

Անգլերեն-https://varduhimargaryan.wordpress.com/

Ռուսերեն՝ Դիանա Ղազարյան
Երաժշտություն՝ Լիլիթ Վերմիշյան

Ապրիլի 1, երկուշաբթի

ՈԻսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — Մայրենի-ընթերցարան«Կենդանիների վեճը» Ղ. Աղայան
10:00 — 11:00 —Մաթեմատիկական գործունեություն
11:00 — 11:30 — Ընդմիջում
11:30  —12:30 —  մարզական գործունեություն — Էստաֆետային խաղեր
12:30 — 13:30 —  Անգլերեն

Ապրիլի 2 , երեքշաբթի

ՈՒսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

:00 — 9:20— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 -10:05 — Ընտրությամբ գործունեություն
10:05 — 10:45 —  Մայրենի-« Կենդանիների վեճը»պատմել, կատարել ստեղծագործական աշխատանք
10:50— 11:30—Ես և շրջակա + մայրենի- ունենալ տեղեկություններ /եզի,կովի,շան/ մասին։

11 ։35- 12։ 00- Ընդմիջում


12:00-12:35-Ռուսերեն

12։ 45- 13։ 30- Կերպարվեստ

Ապրիլի 3, չորեքշաբթի

ՈԻսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — Մարզական գործունեություն -Էստաֆետային խաղեր
10:00 — 11:00 —Անգլերեն
11:00 — 11:30 — Ընդմիջում
11:30  —12:30 — Մաթեմատիկական գործունեություն

12 ։30 — 13 ։30- Շախմատ

Ապրիլի 4, հինգշաբթի

ՈՒսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 -10:00— Մայրենի- «Հիշողություն» Ղ. Աղայան
10:00 — 10:45 —  Երգ

10։50- 11։20- Ընդմիջում

11 ։20 — 11։ 55- Կերպարվեստ- նկարում ենք «Հիշողություն»

12։ 00 — 12։ 40- Մաթեմատիկական գործունեություն

12։ 55 — 13։ 35- Ռուսերեն

Ապրիլի 5, ուրբաթ

ՈՒսումնական երթուղիների երթ դեպի կրթահամալիր

9:00 — 9:20— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 -10:05 — Ընտրությամբ գործունեություն

10: 10 — 11:00 —  Մաթեմատիկական գործունեություն
11:00 — 11:30 —Ընդմիջում

11 30 -12 15- Մայրենի-ընթերցարան -«Տարօրինակ հարցեր» Ջանի Ռոդարի
12:25 — 12:40 — Ես և շրջակա աշխարհը —
12:45-13:35— Տեխնոլոգիա- պատրաստում ենք ծաղիկնե

Posted in Սովորողներ

Իմ գրադարանը

Արևելյան դպրոցի երրորդ դասարանի սովորողները գնացել էին «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Մայր դպրոցի այդ ջերմ ու լուսավոր գրադարանը նրանց շատ դուր եկավ։ Հետո սովորողները համացանցից դուրս գրեցին գրադարանների մասին տեղեկություններ և որոշեցին ցույց տալ իրենց անձնական գրադարանը։

Դանիելա Հովակիմյանը պատմում է իր գրադարանի մասին

Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա աշխատանքային գործունեության ամփոփում

Մարտ ամիսը անցավ տոնական ու հագեցած, «Ձոն» նախագծով պարուրված։ Իրականացրել ենք տարբեր նախագծեր ու ուսումնական ճամփորդություններ։ Մայրիկատոնին նվիրված, սովորողները ստեղծագործել են շատ հետաքրքիր պատումներ, ակրոստիկոսներ, պատրաստել ենք կավե կախազարդ, փայտե կրծքազարդ, նկարել են համակարգչային ծրագրերով իրենց սիրելի մայրիկին և նկարագրել իրեն։ Ամիսը նաև նախազատկական էր, և մենք պատրաստվել ենք «Զատիկ» ծեսին ։ Ցանել ենք ածիկ, սովորել, հետո հորինել Զատկական ասիկներ ու պատմել «Զատիկ» ծեսի մասին։ Այցելել ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, ծանոթացել գրադարանի պատմությանը, վերցրել սովորողներին դուր եկած գրքերը։ Այցելել ենք ուսումնական «Ագարակ», կերակրել ձիուկներին, խնամել կենդանիներին։ Բնագիտական լաբորատորիայում ցանել ենք ծաղիկներ, որպեսզի հետո ունենանք մեր կանաչ տարածքը` Արևելքի բակում։ Շա՜տ հավես ու տոնառատ ամիս ենք ունեցել։

ՈՒսումնական ճամփորդություն՝

ՈՒսումնական ճամփորդություն «Հենրիկ Մալյանի» անվան կինոդերասանի թատրոն

ՈՒսումնական նախագծեր՝

Այց ուսումնական Ագարակ

Մայրիկատոն՝ կավի լաբորատորիայում

«Ձոն» մայրիկներին

Հետաքրքիր օր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում

Կրծքազարդ՝ մայրիկիս համար

«Զատիկ». Սուրբ Հարության տոն

Մայրիկատոն

Ծաղկացան

Զատկական ասիկներ՝ սովորողներից

Ցանում ենք ածիկ

Շաբաթվա աշխատակարգեր՝

Աշխատակարգ՝ մարտի 04.03 — 07.03

Աշխատակարգ՝ մարտի 11.03 — 15.03

Աշխատակարգ՝ մարտի 18.03 — 22.03

Աշխատակարգ՝ մարտի 25.03 — 29.03

Posted in Նախագծեր

Ռոդարի+Աղայան նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 7.04-30.04

Նպատակը՝ Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների ծանոթացում, խաղ-ուսուցում,խմբային աշխատանքների Զկազմակերպում:

Խնդիրները՝ 

  • Ծանոթանալ Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի ստեղծագործություններին
  • Ուսումնասիրել և առանձնացնել ստեղծագործություններ
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունները
  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Զարգացնել խմբային գործունեության կարողություններ

Նախագիծը սկսում են ռոդարիական  հնարքներից.

1.Ռոդարիի հեքիաթներից վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում , որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն կամ հեքիաթ:

2. Ի՞նչ կլիներ ,եթե …

3.Հեքիաթների աղավաղում

4.Շուռ տված հեքիաթներ

5.Իսկ հետո ի՞նչ եղավ

6.Հեքիաթների շիլափլավ, թարս հարցեր 

7.Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում

8.Աղայանը ռոդարիական պատումով

9.Ռոդարին աղայանական պատումով

Ռոդարին խոհանոցում. անսովոր ուտելու կերպարներ

Հեքիաթներ՝ Պաղպաղակե դղյակը  ,  Թարս հարցեր  ,  Կապույտ լուսացույցըԿոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհըՋաննի Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը» 

Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի

Համացանցից գտնում ենք հետաքրքիր տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին։

Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունների մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից: Վերհիշում ենք անցած ստեղծագործությունները, բաժանվում ենք խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրում է ծանոթ ստեղծագործություններից որևէ մեկը և ստեղծում աուդիոտարբերակը։

Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարիի ստեղծագործությունների միջոցով.

Ստեղծագործությունների ցանկ

Ղազարոս Աղայանի «Մանկական պատմվածքներ»,  բանաստեղծություններ

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններ

Ուսումնական գործունեության ձևեր՝

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն, ընտանեկան ընթերցումներ:

Տեխնոլոգիական գործունեություն՝ Կավագործության, նկարչության, տիկնիկագործության, խոհանոցային գործունեության միջոցով հերոսների ստեղծում:

Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով:

Ջ․Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»

Ամփոփումն՝ այստեղ:

Posted in Մանկավարժական ակումբ, Ինքնակրթություն

Ջոն Դյուի. «Ինչպես ենք մտածում»

Միտքը դաստիարակելու խնդիրը. (առաջին մաս)

Երբ դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, և դրանցից յուրաքանչյուրը իր հերթին ունի բազում նյութեր և սկզբունքներ, այո, դա իսկապես մեծագույն դժվարության առջև է կանգնեցնում դասավանդողին, որովհետև պետք է գործ ունենալ յուրաքանչյուր սովորող ՝անհատի հետ։

Ինչպես ենք մտածում մենք և ինչ է միտքը, հեշտ չէ ճշգրիտ սահմանելը։ «Միտք» կարող ենք անվանել այն , ինչը գալիս է մտքներիս , ինչ փչում է խելքներիս։ Սակայն մտածողության մի քանի տեսակ կա, այն ինչը գալիս է մտքներիս դա միտք ենք անվանում, երկրորդ տերմինն ավելի սահմանափակ նշանակություն է ստանում, քանի որ մտածում ենք միայն այն բաների մասին , որ անմիջապես չենք տեսնում, լսում, հոտը չենք առնում և չենք շոշափում։ Այնուհետև երրորդ նշանակությունը, որն ավելի սահմանափակ է, քանի որ հիմնվում է յուրովի ակնհայտության կամ ապացույցի հիմնվող վստահությանը։ Երրորդ դեպքում պետք է տարբերել երկու տեսակ՝ վստահությունը ձեռք է բերում հիմնավորումը, որը հաստատվում է փորձի արդյունքում, կամ համարյա առանց փորձի, և երկրորդը՝ վստահության հիմնավորումը, կամ պատճառը ուշադիր ուսումնասիրվում են և դիտարկվում է հիմնավորելու կարողությունը։ Այս պրոցեսը կոչվում է ռեֆլեկտիվ մտածողություն, որն էլ ունի դաստիարակչական արժեք։

Մտածել նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են «միտքդ է գալիս», իսկ ով չի գնահատում դա, չի կարող մեծ բան անել։ Եթե իր կարիքի առարկան միտք է անվանում և կարծում է դրան մեծություն, հաջորդականություն և ճշմարտացիություն վերագրելով կարող է այլ միտք, մտածողություն և առավել ևս երևակայություն զարգացնել, դա պարզապես անհնար է։

Նույնը և պետք է իմանա, գիտակցի ցանկացած ուսուցիչ, որ պետք է դաստիարակի մտածող, երևակայող ու հետևաբար ստեղծագործող անհատ։ Չի կարելի սահմանափակել սովորողի միտքը, այն անվանելով անօգուտ ու անառարկայական։ Փառք Աստծո, որ կան այսօր այդպիսի կրթական հաստատաություններ, որի ծրագրում ներառված է սովորողի միտքը չխեղել և թույլ տալ, որ նա երևակայի ու զարգանա, ազատ ու անկաշկանդ արտահայտի իր միտքը, քանի որ նման մտածողությունից են ծնվում և ի հայտ գալիս մեծագույն տաղանդներ։

Posted in Սեմինարներ

Գարնանային ճամբար

Օր՝ 2

Ավագ երեքշաբթին սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում Տաս կույսերի մասին առակը նեկայացրեց Անահիտ Ավագյանը, երգեցինք մի քանի հոգևոր երգեր Սյուզի Մարգարյանի հետ։ Ունեցանք նաև քննարկում առաջին դասարանցիների մուտքի ճամբարի  նախապատրաստության հետ կապված։ Այնուհետև, կատարեցինք կաբինետների մաքրման հետ կապված աշխատանքներ։ Ընդմիջումից հետո մեր խումբը շտապեց Մայր դպրոց, որտեղ աշխատելու էինք մասնախմբերով (այսօր նույնպես հանդիպելու էինք Նվարդ Սարգսյանի հետ), շարունակեցինք նախորդ օրվա կիսատ թողած աշխատանքը, ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մոնտաժայի ծրագրի սեմինարից հետո մասնակցեցինք նաև մասնագիտական զարգացման սեմինարին։ Մեր խումբը մասնակցեց,  համընդանուր ներառման սեմինարին։

Posted in Սեմինարներ

Գարնանային ճամբար

Օր 1.

Այսօր գարնանային ճամբարի առաջին օրն էր։ Առավոտյան 9:00 հավաքվեցինք Արևելյան դպրոցի վերնատանը, քննարկեցինք տարբեր հարցեր ուսումնական ծրագրերի վերաբերյալ։ Հետո կատարեցինք տարածքի մաքրման աշխատանքներ։

Մասնակցել եմ նաև մոնտաժային ծրագրի ուսուցման դասընթացին։ Նվարդ Սարգսյանը մեզ ծանոթացրեց մոնտաժային նոր ծրագրերին։ Նման ինֆորմացիան շատ հետաքրքիր էր ինձ համար, քանի որ ես այն կօգտագործեմ հետագա ֆիլմեր մոնտաժելու համար։

Այնուհետև մասնակցեցինք համընդհանուր ներառման թեմայով սեմինարին։ Լուսինե Ալեքսանյանը պատմեց ներառական կրթությանը վերաբերող իրավասկզբունքներին։ Հետո աուտիզմի և նրա դրսևորումների մասին խոսեցին՝ Սուսաննա Չալիկյանը և Արևիկ Բաբայանը։