Posted in Ինքնակրթություն

Ջոն Հոլթ. «Մանկավարժական անհաջողությունների պատճառները»

Հոդվածը բավականին հետաքրքիր, ու միևնույն ժամանակ դաստիարակչական էր։ Մտորելու, վերլուծելու առիթ տվեց կարծում եմ շատ մանկավարժների։ Իմ կարծիքով մանկավարժությունը մի այնպիսի ոլորտ է, որ պետք է տիրապետել սովորելու ու սովորեցնելու նուրբ արվեստին, կատարել վերլուծություններ նման հոդվածներ կարդալիս ու վերլուծելիս։

Հեղինակը շատ հետաքրքիր ու յուրօրինակ մի բանաձև է սահմանում դժվարին ու ոչ այնքան հեշտ տրվող՝ հաջողությանը հասնելու ճանապարհի համար։ Նա առաջարկում է սովորողի ենթագիտակցությունից հանել /չեմ կարողը/, փոխարենը ենթագիտակցաբար ընկալի՝ /կարող եմ և կհասնեմ հաջողության/, դրա համար անհրաժեշտ է միայն ցանկանալ։ Ցանկանալ, գնալ առաջ առանց հիասթափվելու այդ ճանապարհին կրած անհաջողությունների համար։ Եթե չստացվեց դա դեռ չի նշանակում ամեն ինչ ավարտված է, կստացվի հաջորդ անգամ։ Համամիտ եմ, որ վաղ տարիքից պետք է երեխային սովորեցնել, որ հաջողության հասնելու համար պետք է հաղթահարել մի շարք անհաջողություններ։ Ու գլխավորն այն է, որ այդ ամենի հիմքում պետք է դնել կառուցողական ու  արժեքավոր անկյունաքարեր։ Երբեք և ոչ մի պարագայում չենթարկել մանիպուլյացիայի, չդիմել  ստորացուցիչ շանտաժների և չարժեզրկել նրան։ Երեխան պիտի վաղ  տարիքից փորձ ունենա անհաջողությունները հաղթահարելու և համոզված լինի, որ իրեն վստահում ու հավատում են։ Հատկապես մանկավարժը պետք է ստեղծի այն կարևորագույն ներքին համոզմունքն ու հավատը, որ «Կարող է», եթե չստացվեց, նորից կփորձի, կփորձի այնքան ժամանակ, միչև ստացվի, ոչ թե, «նորից ձախողեցի»։ Այստեղ կարևորագույնն այն է, որ երեխան գիտակցի, որ խնդիրը դա նպատակ է և դրան հասնելը ժամանակի խնդիր է։ Իսկ մենք մեծերս, պիտի միայն ոգեշնչենք նրանց՝ նպատակին հասնելու համար։

Շատ զգույշ պետք է լինենլ մեր արտահայտություններում, արարքներում, որպեսզի անզգուշաբար չվանենք նրանց մեզնից, այլ նրանք զգան այն սերն ու վստահությունը, որ տածում ենք դեպի իրենց ու հավատում, որ անպայման կստացվի։ Իհարկե համաձայն եմ հեղինակի այն մտքի հետ նաև, որ երեխային պետք չէ գովաբանել անհարկի և չվատաբանել անհիմն։ Պետք է պարզապես ավելացնել սերն  ու պակասեցնել լարվածությունը։

Կարծում եմ, որ հեղինակի արված դիտարկումները ճիշտ և տեղին են, սակայն համամիտ չեմ այն մտքի հետ, որ կարելի է մի դասարանում հավաքել տարատարիք երեխաների և ունենալ ավելի արդյունավետ ուսուցում։ Դա ավելի խաղի, կամ որևէ համագործակցության դեպքում կլինի միայն արդյունավետ։

Posted in Մանկավարժական ակումբ, Ինքնակրթություն

Ջոն Դյուի. «Ինչպես ենք մտածում»

Միտքը դաստիարակելու խնդիրը. (առաջին մաս)

Երբ դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, և դրանցից յուրաքանչյուրը իր հերթին ունի բազում նյութեր և սկզբունքներ, այո, դա իսկապես մեծագույն դժվարության առջև է կանգնեցնում դասավանդողին, որովհետև պետք է գործ ունենալ յուրաքանչյուր սովորող ՝անհատի հետ։

Ինչպես ենք մտածում մենք և ինչ է միտքը, հեշտ չէ ճշգրիտ սահմանելը։ «Միտք» կարող ենք անվանել այն , ինչը գալիս է մտքներիս , ինչ փչում է խելքներիս։ Սակայն մտածողության մի քանի տեսակ կա, այն ինչը գալիս է մտքներիս դա միտք ենք անվանում, երկրորդ տերմինն ավելի սահմանափակ նշանակություն է ստանում, քանի որ մտածում ենք միայն այն բաների մասին , որ անմիջապես չենք տեսնում, լսում, հոտը չենք առնում և չենք շոշափում։ Այնուհետև երրորդ նշանակությունը, որն ավելի սահմանափակ է, քանի որ հիմնվում է յուրովի ակնհայտության կամ ապացույցի հիմնվող վստահությանը։ Երրորդ դեպքում պետք է տարբերել երկու տեսակ՝ վստահությունը ձեռք է բերում հիմնավորումը, որը հաստատվում է փորձի արդյունքում, կամ համարյա առանց փորձի, և երկրորդը՝ վստահության հիմնավորումը, կամ պատճառը ուշադիր ուսումնասիրվում են և դիտարկվում է հիմնավորելու կարողությունը։ Այս պրոցեսը կոչվում է ռեֆլեկտիվ մտածողություն, որն էլ ունի դաստիարակչական արժեք։

Մտածել նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են «միտքդ է գալիս», իսկ ով չի գնահատում դա, չի կարող մեծ բան անել։ Եթե իր կարիքի առարկան միտք է անվանում և կարծում է դրան մեծություն, հաջորդականություն և ճշմարտացիություն վերագրելով կարող է այլ միտք, մտածողություն և առավել ևս երևակայություն զարգացնել, դա պարզապես անհնար է։

Նույնը և պետք է իմանա, գիտակցի ցանկացած ուսուցիչ, որ պետք է դաստիարակի մտածող, երևակայող ու հետևաբար ստեղծագործող անհատ։ Չի կարելի սահմանափակել սովորողի միտքը, այն անվանելով անօգուտ ու անառարկայական։ Փառք Աստծո, որ կան այսօր այդպիսի կրթական հաստատաություններ, որի ծրագրում ներառված է սովորողի միտքը չխեղել և թույլ տալ, որ նա երևակայի ու զարգանա, ազատ ու անկաշկանդ արտահայտի իր միտքը, քանի որ նման մտածողությունից են ծնվում և ի հայտ գալիս մեծագույն տաղանդներ։

Posted in Մանկավարժական ակումբ, Ինքնակրթություն

«Միջնակարգ դպրոցի մղձավանջը» Ջոն թեյլոր Գատո. (վերլուծություն)

Հոդվածը  կարդալուց  հետո, մտորեցի.

իսկապես,  կա  վտանգ։  Կարծում  եմ`  պետք  է  լինել  իրատես, ոչ  թե  շարժվել  իներցիայով  ընթացող  կառուսելի  մեջ  և   չփորձել   անգամ  նկատել   թերությունները,  այլ պետք է փորձել վերլուծել ու  շտկել մեր իսկ թերությունները։ 

    Անմիջապես  մտածեցի,  թե  ես  ինչպես եմ  մոտենում  այդ  նուրբ  մանկավարժական   հարցին։  Ստեղծու՞մ եմ   արդյոք   այնպիսի  միջավայր, որ  ազատ  ու   անկաշկանդ    կլինի     սովորողի  համար, վերջինս կարո՞ղ է այդ միջավայրում    երևակայել,  մտածել,  ստեղծագործել։  Արդյո՞ք նա մեր  հասարակության  մասնիկը   լինելով`  կլինի   ուժեղ  ու  կայացած  անձ,  կունենա  ստեղծագործ  միտք,  թե  կլինի  ստանդարտների  մեջ  ապրող ու  ոչինչ  չարարող  մարդու  կրկնօրինակը ։ Ի վերջո, դպրոցականը ազգը  ձևավորող  մի  մասնիկն  է, և  յուրաքանչյուր  մասնիկից է   բաղկացած  մեր  այս  փոքր  ազգը,  որին  անհրաժեշտ  է  առաջ գնալ,  զարգանալ  ու  բարգավաճել,  անհրաժեշտ  են  ստեղծագործ  մտքեր՝  որոնցից  կծնվի առողջ   դատողությամբ  հասարակություն, որն էլ  կհզորացնի  մեր  երկիրը։

     Կարծում  եմ`  յուրաքանչյուր  մանկավարժ  պետք  է մտորի  այս  ամենի  մասին  ու  անի  ամեն  ինչ, որ    սովորողը   ունենա  ստեղծագործ  միտք   և  լինի ստեղծական  մարդ։

  Պետք  է  լուրջ  հարթակի  վրա  դնել  այս  կարևորագույն  խնդիրը,  քանի որ մարդու, հասարակության  զարգացումն ու  կատարելագործումը  մեծապես  կախված  է  դպրոցից։ 

    Ցավալի  է, որ  այս  ամենի  մեջ  մեծ  դեր  է  խաղում  քաղաքականությունը,  քանի որ  ձևավորվում  են  ենթարկվող    անձինք։  Հեշտ  է  կառավարել կոնկրետ  քայլերի  տիրապետող  անձի,  ով  նույնիսկ  չի  էլ  մտածում,  որ  կարող  է  անգամ  անցնել  իր  մտահորիզոնի  սահմանը։ Ցավո’ք, այն  ինչով   զբաղվում  են  այսօր  շատ  դպրոցներ,  մեղմ ասած,  վարքագծի  վերահսկում  է, որը  խեղում  է  երեխայի  մեջ  ինքնահաստատվելու  կարողությունը։  Չէ՞ որ  բանակին  պետք  են  հնազանդ զինվորներ,  կառավարությանը՝  ենթարկվող  պաշտոնյաներ,  քաղաքացիներ, ովքեր հիմնականում  միանման  են  մտածում։

    Կարծում  եմ,  որ  յուրաքանչյուր  մանկավարժ  պետք  է   տեղեկացված  լինի, վերլուծի,  կատարի   հետևություններ, առաջին   հերթին   ինքը  ունենա ստեղծագործ միտք,  տա  սովորողին  լայն  մտահորիզոն։

   Յուրաքանչյուր  դպրոցի  կարգախոս պետք  է լինի՝ մեծացնել անհատ, ով  կունենա  զարգացած  միտք  և  լայն  մտահորիզոն։  Սովորողը  չպետք է  վախենա    մտքերն ազատ  արտահայտել։  

   Ես անչափ ուրախ  եմ, որ  Հայաստանում կա այդպիսի  կրթահամալիր։  «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրում սովորողները  ունեն  ազատ  մտածելու, երևակայելու, մտածածը  արտահայտելու հնարավորություն։

Շատ  կցանկանայի, որ դա  լիներ  վարակիչ  և  տարածվեր  ողջ  կրթական  համակարգում։ 

  Ես հույս  ունեմ, որ   կրթական  համակարգում կլինեն  փոփոխություններ և մենք  կունենանք ազատ,  անկաշկանդ,  լայն  մտահորիզոնով  ու  առողջ   մտածելակերպով անհատ, հասարակություն,  ազգ։

Posted in Без рубрики, Ինքնակրթություն

ՈԻՍՈԻՑՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՄՏԱՊԱՀՈՒՄԸ ՉԻ ԼԻՆԻ

Միցիո Կակու

Մ. Կակուն իր «Ապագայի ֆիզիկան» գրքում գրում է« Որ կրթության հիմքում կլինեն համացանցի տեխնոլոգիաները, որի արդյունքում մտապահումը չի լինի։ Եթե սովորողը օրինակ քննությունների ժամանակ փնտրի հարցի պատասխանը, նա անպայման կգտնի համացանցից, իսկ ուղեղը անօգուտ գիտելիքներով չի ծանրաբեռնի, այլ մտավոր ներուժը կուղղի մտածելու, վերլուծելու արդյունքում ճիշտ որոշումներ կայացնելու կարողության զարգացմանը։ Մարդիկ ավելի ինքնավար կդառնան, կզբաղվեն ինքնակրթությամբ, թե կոնկրետ ինչ գիտելիքներ են հարկավոր։ «Վերահսկող մարմնի» կարիք չի լինի, փոխարենը կլինի խելացի պատ ՝ արհեստական ինտելեկտի տեղնոլոգիաների օգնությամբ։ Բավական կլինի մոտենալ պատին և հրահանգ տալ ,օրինակ- ցանկանում եմ կենսաբան պրոֆեսորի հետ զրուցել, և պատին անմիջապես կհայտնվի այդ գիտնականը, որ կտա ամբողջ տեղեկատվությունը։Իհարկե իրական մասնագետները պետք կլինեն, օրինակ վիրաբույժները, սակայն հասարակ խնդիրները կլուծվի պատի տեղեկատվությամբ։ Ինչը վերաբերում է մարդկանց ինքնակրթությանը առցանց ուսուցման, ապա համալսարանում կան կուրսեր, սակայն մարդիկ դեռևս սովոր չեն, չնայած ամեն ինչ արագ է զարգանում և շուտով կլինեն վերտուալ բուհեր։ Դիպլոմները կվերանան, մասնագետը կհանձնի որակավորման քննություններ։ Կսկսեն ակտիվորեն զարգանալ մանկական կրթական ծառայությունները, մանուկների համար կառաջարկվեն մեծ խաղեր, որոնք օրեր շարունակ կանցկացվեն քաղաքային իրական կամ հատուկ նախապատրաստված տարածքներում։ Իսկ հետագայում հաջողության հասնելու համար պետք է զարգացնել այն ընդունակությունները , որոնք ռոբոտներին անմատչելի են ՝ընդունակությունները, երևակայությունը, նախաձեռնողականությունը, առաջնորդի հատկանիշները։ Ամենաբարձր վարձատրվողները կլինեն բիոտեխնոլոգները, նանոտեխնոլոգիաներն ու արհեստական ինտելեկտը։ Գործող կրթական համակարգը պատրաստում է անցյալի մասնագետներ։ Իրենք կսովորեցնեն մարդկանց, որ գնան մի աշխատանքի որն արդեն գոյություն չունի, ապահովելով մտավոր գործիքներով , որոնք վաղուց ապարդյուն են։ Սակայն ռոբոտները չունեն պատկերավոր մտածելակերպ, գիտակցություն ինտուիցիա։ Դրա արդյունքում կգոյատևեն այգեպանները,, շինարարները, ֆիզիկական այնպիսի աշխատանք կատարողները, որոնց աշխատանքը կապված է ստեղծականության հետ,այսինքն ՝ ենթադրվում է ոչ թե ֆունկցիաների ավտոմատ կատարում։ Մոտ ապագայում բանվորական կհամարվեն այն մասնագիտությունները, որոնք հիմա մտավոր են համարվում ՝ծրագրավորումը, համակարգչային դիզայնը, 3d նախագծումը։ Միանգամայն ռեալ է , որ մինչև 2050թ , ստեղծված կլինի գերխելքը, որը կգերազանցի մարդկության լավագույն ուղեղներին՝ համարյա բոլոր բնագավառներում։ Բոլորովին վերջերս գիտնականների բազմազգ մի խումբ մեկ միլիարդ դոլարանոց «Մարդկային ուղեղ» նախագծի շրջանակներում ստեղծել է մարդկային ուղեղի բացառիկ քարտեզ՝ «Մեծ ուղեղը»։ Այդպիսի անատոմիական ատլասը ոչ միայն կհեշտացնի նյարդաբանների և նյարդավիրաբույժների աշխատանքը, այլ հնարավորություն կնձեռի տեսնելու, թե ինչպես է ուղեղը մշակում հույզերը, ինֆորմացիա ընկալում, ինչպես նաև կարագացնի գերխելքի ստեղծման ընթացքը։

Posted in Без рубрики, Ինքնակրթություն

Ինչ և ինչպես ենք սովորեցնում դպրոցում

Բորիս Բիմ—Բադ

Դաստիարակին ու ուսուցչին է տրված իշխանությունը իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգին ու ճակատագիրը։ ուսուցիչը լինելով այդ պոքր դասասենյակում տնօրեն, կատարում է մի գործառույթ, որը պաշտոնապես վերնագրված է, և կորած է նա , ով դրանից կշեղվի։ Այսինքն ինչ է դուրս գալիս, որ դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների մի խճանկարային համակցում, որը անօգնական է թողնում կյանքի բարդ ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրները ։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ոչ’ կյանքին են պատրաստում , ոչ էլ աշխատանքին։ Կրթության ձևը ակամա հարմարվում է արտադրանքի պահանջին և սկսվում անհանդուրժողականության խրախճանքը դպրոցում, տիրում է կեղծավորության մթնոլորտը մեծամասնության կողմից փոքրամասնության ճնշումը, կոպտությունն ու անտարբերությունը։ Ձևական ու կյանքից կտրված ուսուցումը սովորողներին զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից , առանց որի մարդը գոյություն ունենալ չի կարող։ Դպրոցը ժամանակ է սպառում , իրենց խնամակալների կյանքը չփոխարինելով դա ընդունակությունների ազատ զարգացմամբ, իսկ լավ դպրոցի գերագույն նպատակը պիտի անհատականության զարգացումը լինի։ «Պեդանտ դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն սովորողի միտքը չի զարգանում այլև դրդում է , որ այդ միտքը քնի, քայքայվի, հետևաբար պեդանտը չմտածող մարդ է, ով զբաղվում է նրանով ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ որ բան անելու։ Այս ամենը տանում է նրան, որ կատարողական գործառույթների առաքելությամբ նոր սերունդներ են պատրաստվում,իսկ մշակույթները, ստեղծագործությունները, քննադատական մտածողությունը հորիզոնում չեն երևում։

Ես շատ ուրախ եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ընձեռում է ուսուցման այլընտրանքային տարբերակը, որի արդյունքում ձևավորվում է զարգացած ու ստեղծագործ անհատ։ Այստեղ պեդանտ չեն թե ուսուցիչները, թե սովորողները։ կցանկանայի, որ այս ծրագրով առաջնորդվեին նաև մյուս կրթական հաստատությունները, որի արդյունքում կունենաինք բարեկիրթ, ստեղծարար ու զարգացած հասարակություն։

Posted in Ինքնակրթություն

Ապագայի թեքումով դպրոց-Միխայիլ Պոստնիկով

Միխայիլ Պոստնիկովի — իր «Ապագայի թեքումով դպրոց»-ը գրականական թերթում տված նրա հոդվածի մասին ես բավականին համարժեք կարծիք ունեմ, քանի որ կարծում եմ, որ սովորողները չպետք է սովորեն գերծանրաբեռնված ծրագրով ՝ ստիպված , հարկադրաբար։ Համամիտ եմ այն մտքի հետ, որ հասարակությունը անընդհատ բողոքում է այն մտքից , որ դպրոցների ծրագրերը հասարակության պահանջներին չի համապատասխանում ծանրաբեռնվածությունից,անհաջող ծրագրերից, մեթոդներից, սակայնայդ մեթոդներն ու ծրագրերը նույնն են մնում։ Այդ առումով ինձ համար շատ ողջունելի է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային ուսուցման ծրագրը, որի միջոցով ավելի արդյունավետ է փոխանցվում գիտելիքը սովորեցնողից սովորողին։ Իհարկե դպրոցներում պետք է ուշադրություն դարձնեն գեղագիտության թեմային, որը գրեթե չուսումնասիրված թեմա է, մինչ դեռ այն անձի որակական հատկանիշների ձևավորման գործում շատ կարևոր դեր է խաղում։ Ֆիզկուլտուրան ևս շատ կարևոր է և պետք է յուրաքանչյուր սովորող, ով ազատվել է ֆիզկուլտուրաից, մասնակցի ֆիզկուլտուրային իր անհատական ծրագրով։ Շատ ճիշտ կլինի ,եթե տնային հանձնարարությունները կատարվի դպրոցում, իսկ հանգստի օրերը սովորողները անցկացնեն այլ ճանաչողական , ֆիզիկական և հասարակական գործընթացների վրա։ Այո սովորողներին չպետք է մատուցվի գիտելիքները չոր տեսքով ՝ մտքին ու սրտին ոչինչ չասող, այլ պետք է հետաքրքրքսիրությամբ լցնի գիտելիքը սովորողի հոգին։ Որպեսզի սովորողը սովորելու նկատմամբ զզվանք չապրի և դպրոցը ավարտելու եզրին ունենա որոշակի մասնագիտության կողմնորոշվածություն։