Posted in ՈՒսումնական ագարակ, Սովորողներ

Այց ուսումնական ագարակ

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները այցելեցին ուսումնական ագարակ։ Քանի որ օրը արևոտ էր ու տաք, մենք որոշեցինք այնտեղ նախաճաշել։ Հետո ծանոթացանք կենդանիների հետ։ Սովորողները մեծ ուրախությամբ կերակրեցին կենդանիներին, ձիավարեցին ու խնամեցին նրանց։

Սովորողները անցկացրեցին շա՜տ հագեցած ու հավես օր։

Posted in ՈՒսումնական ագարակ

«Այց ագարակ» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ փետրվարի 27-ին , ժամը 12։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Պատասխանատու`Անահիտ Նավասարդյան

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի ագարակ
  • Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին
  • Շրջել ագարակով, կրկնել կենդանիների անվանումները
  • Սովորեցնել հոգատար և հարգալից վերաբերմունք կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական էմոցիաներ
  • Սովորել կենդանիներին ճիշտ կերակրել, օգտագործել Արևելյան դպրոցի սննդի մնացորդները
  • Ձիավարել մենթոր ուսուցչի օգնությամբ

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Սովորողները շրջում են ագարակում,  ծանոթանում և շփվում են կենդանիների հետ
  • Անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների հետ շփման անվտանգության կանոնների և խնամքի մասին
  • Կրկնում մեզ ծանոթ կենդանիների անվանումները, տեսակները
  • Խնամում և կերակրում են կենդանիներին
  • Ձիավարում են

Արդյունքը՝

  • Սիրո և հոգատարության ձևավորում կենդանիների հանդեպ
  • Վախի հաղթահարում
  • Ձիավարության հմտությունների ձեռքբերում,ամրապնդում
  • Հետաքրքիր ու զվարճալի ժամանց

Արդյունք՝

Posted in ՈՒսումնական ագարակ

«Ուսումնական ագարակ» նախագիծ

Հասցեն՝ Ք. Երևան, Ա. Բաբաջանյան 38/1,

Տևողությունը`  շուրջտարյա

Ագարակ այցի օրը ՝ Դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 10 ։10

Նախագծի իրականացնող`  Անահիտ Նավասարդյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Նպատակ՝

Ուսումնական- ճանաչողական ճամփորդություն։

Ծանոթանալ կենդանիների կերակրման ձևերին և տեսակներին,անվտանգության կանոնների իմացություն և կիրառում ,սանձելու , թամբելու գործընթացի դիտում։ Ձիու սանձը ճիշտ բռնելու , ճիշտ նստելու և վարելու  կարողության ուսուցում ։ Ծանոթանալ ագարակի բնակիչների հետ` ձի, պոնի, ավանակ, շուն…

Խնդիրներ

  • սովորող-բնություն անմիջական կապի ամրապնդում
  • կենդանու ճանաչում, վախի հաղթահարում
  • կենդանիների հետ տարվող խնամք, ճիշտ կերակրում

Անհրաժեշտ պարագաներ․

  • Ձիուկների համար բանջարեղեն (կաղամբ, գազար)
  • Հիգիենայի պարագաներ (ախտահանիչ, թաց և չոր անձեռոցիկներ)
  • ջուր

Ընթացք և արդյունք

  • 10:00-ից քայլք՝ Արևելյան դպրոց-Մայր դպրոց-Վերգետնյա անցում-Յուրի Բախշյանի այգի-Արևմտյան դպրոց-Ագարակ՝ շրջայց ագարակում, ձիերի կերակրում և խնամք
  • 11:00- վերադարձ Արևելյան դպրոց նույն ճանապարհով

Օրվա անցուդարձի լուսաբանում եւ տեղադրում բլոգում, սոցցանցերում: