Posted in «Ելք» ստուգատես, Նախագծեր

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ մայիս ամիս

Նախագծի նպատակը`

Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն ու հմտությունները ներկայացնելու հնարավորություն:

Ընթացք՝
Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են բլոգում ։

Ուղղություններ՝

  • Իմ մեդիաընթերցարանը /հորինուկներ շարքից/
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից /օնլայն բառարան, դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ/
  • Ես կարողանում եմ երգել, պարել /ազգային երգեր, պարեր/
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ երաժշտական գործիք/
  • Ես կարողանում եմ մարզվել /լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ/
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը /սենյակային, բակային/
  • Ես կարողանում եմ պատրաստել /կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն/
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/
  • Այս ամենը ես կարողանում եմ դնել իմ բլոգում։

Արդյունք՝

Posted in Նախագծեր

«Այց ուսումնական ագարակ» նախագիծ

Ժամանակահատվածը՝ մայիսի 23-ի , ժամը 10։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Պատասխանատու`Անահիտ Նավասարդյան

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի ագարակ
  • Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին
  • Շրջել ագարակով, կրկնել կենդանիների անվանումները
  • Սովորեցնել հոգատար և հարգալից վերաբերմունք կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական էմոցիաներ
  • Սովորել կենդանիներին ճիշտ կերակրել, օգտագործել Արևելյան դպրոցի սննդի մնացորդները
  • Ձիավարել մենթոր ուսուցչի օգնությամբ

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Սովորողները շրջում են ագարակում,  ծանոթանում և շփվում են կենդանիների հետ
  • Անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների հետ շփման անվտանգության կանոնների և խնամքի մասին
  • Կրկնում մեզ ծանոթ կենդանիների անվանումները, տեսակները
  • Խնամում և կերակրում են կենդանիներին
  • Ձիավարում են

Արդյունքը՝

  • Սիրո և հոգատարության ձևավորում կենդանիների հանդեպ
  • Վախի հաղթահարում
  • Ձիավարության հմտությունների ձեռքբերում,ամրապնդում
  • Հետաքրքիր ու զվարճալի ժամանց
Posted in Հունիսյան ճամբար 2024, Նախագծեր, Ուսումնական ճամբար 2024

Թումանյանական հեքիաթները Ռոդարիական հնարներով

3-3 դասարան

Օրը` Հունիսի 4

Ժամը` 11:45

Վայրը` Արևելյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3-3 դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ:

Նպատակը` 

Ամբողջական հաշվետվություն, որտեղ ներկայացված են Թումանյանի հեքիաթները Ռոդարիական հնարքներով տարվա ընթացքում սովորած երգերի ու պարերի ներկայացում:

  • Բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ
  • Ընտանեկան դպրոցի ներառում կրթական գործին

Խնդիրները`

  • որպես թատերախումբ հանդես գալու կարողության ձևավորում
  • այլընտրանքային լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում ու զարգացում

Նախագիծը ստեղծվել է Հ. Թումանյանի հեքիաթներով ,ազգային խաղիկներով, երգերով :Սովորողները իրենք են մասնակցել նախագծի ստեղծմանը իրենց առաջարկություններով ու լուծումներով:

Օգտագործված ստեղծագործությունների և երգերի ցանկը՝

Հ. Թումանյանի հեքիաթներից՝ «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսը», ազգային խաղիկներ :

Երգեր .

«Գունդ անեմ»

«Էջմիածին»

«Հոյ Նազան»

«Պսակ-պսակ»

«Բուլուլ»

Արդյունքը՝ դասարանական բլոգում։

Posted in Նախագծեր

Հարթակում ծնողն է

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա19-րդ ստեղծագործական հավաք /2024/

Մայիսի 14 , ժամը 12:00

Հանդիպում Հայկ Հախվերդյանի մայրիկի բժիշկ՝ Նելլի Հախվերդյանի հետ։

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակ՝ 

Ծնող-սովորողներ կապի ճանաչում, ամրապնդում։ Տեղեկություններ մասնագետի կողմից/ քիթ, կոկորդ, ականջ/ օրգանների հիվանդությունների, խնամքի, հիգիենայի մասին։

Բովանդակություն՝

Հայկի մայրիկ Նելլին, ով մասնագիտությամբ քիթ, կոկորդ, ականջի բժիշկ է, կպատմի սովորողներին, թե ինչպիսի հիվանդություններ կարող են լինել մրսելու, ճիշտ չխնամելու դեպքում։ Կպատմի նաև քթի, ականջի, կոկորդի հիգիենան պահպանելու և ինչը շատ կարևոր է, տեղեկացված լինելու այդ օրգան համակարգերի մասին։

Ամփոփում՝

Posted in Նախագծեր

Ելքի — մուտքի եռօրյա ճամբար Արատեսում

Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցներ՝ 3-1 և 3-3 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ․ 3-1 դասարնան՝ Մարիամ Մանասյան, Սյուզաննա Սարգսյան

Պատասխանատուներ․ 3-3 դասարան՝ Անահիտ Նավասարդյան, Դիանա Ղազարյան

Եղանակ

Նախագծի նպատակը.

  • Ուսումնահայրենագիտական կանգառներ, քայլքեր
  • Երկրագործական աշխատանքներ/ ծառերի ջրում
  • Բարձունքի հաղթահարում/ Սմբատաբերդ
  • Ելքի մուտքի ճամբար

Նախագծի խնդիրները.

  • հավաքել տեղեկություններ  Սմբատաբերդի մասին, Արատեսի վանքի մասին․ սովորողն օգտվում է համացանցից, հավաքում տեղեկություններ տան անդամներից(նախապատրաստական փուլ)
  • ընկերային հարաբերությունների, պատասխանատվության ձևավորում, իրար օգնելով ճամփորդելու հմտությունների ձևավորում
  • Ինքնասպասարկման հմտությունների զարգացում
  • Ճամփորդապատումները բլոգներում
  • Երեք օրերի ընթացքում ճամբարականներին սովորեցնել տեսակավորել աղբը․ անթափոն կենցաղ

Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող

ՄԵԿՆՈՒՄ՝ հունիսի 05 Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ 9:30

Երթուղին
Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Արտաբույնք-Սմբատաբերդ-Եղեգիս-Արատես

ՎԵՐԱԴԱՐՁ՝ հունիսի 07՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ժամը` 19:00

Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն- Ուրցաձոր- Վեդի- Արտաշատ- Երևան

Հայրենագիտական կանգառներ.

  • Արփայի հովիտ
  • Արատեսի վանք
  • Սմբատաբերդ
  • Փառքի պուրակ

Անհրաժեշտ իրեր.

Քնապարկ, աղբի տոպրակ, ձեռնոց, անձնական հիգիենայի պարագաներ, արևապաշտպան գլխարկներ, արևապաշտպան քսուկ, լողազգեստ, սրբիչ, մարզահագուստ, տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, գուլպաներ, բրդուճներ ճանապարհի համար, սեղանի ինտելեկտուալ խաղեր, գնդակ, ֆոտոխցիկ:

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Գիշերակացը․ Մարիամ Մանասյան և ընկերներ՝ «Տատիկ, պապիկի» տնակ, «Ընտանեկան» տնակ

Անահիտ Նավասարդյան և ընկերներ՝ «Պանդոկ», «Սիրո տնակ»

Նախահաշիվ՝
Տրանսպորտ+սնունդ-1 անձը= 8 000դրամ
Վարորդին վճարվող գումար-80000 դրամ (կրթահամալիրի մասնակի աջակցությամբ)
Վճարող- ծնող

Մեքենա՝ Mercedes Sprinter 60LD077

Վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան

Օրակարգ.

Օր առաջին՝ հունիսի 5

9։30- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

11:30- կանգառ Արփայի հովտում՝ Արենի և Արփի գյուղերի միջև, որտեղ խմբերը  սովորաբար կայանում են․ նախաճաշ, կարիքների հոգում

12։30-Արտաբույնքից քայլքով դեպի Սմբատաբերդ

16։00՝ժամանում Արատես

Միջավայրի ընդունում,

Իրերի դասավորում, հանգիստ

17:00-ճաշ

18։00-միջավայրի խնամք

19։30_ ընթրիք

20։30 — խարույկի նախապատրաստում

21։00_ խարույկ, ընթերցումներ, զրույցներ, օրվա ամփոփում

22:30-քուն

Օր երկրորդ՝ հունիսի 6

8։00_Վեր կաց
8։30_ նախավարժանք

10։00_ նախաճաշ

12։00-

13։00- ճաշի պատրաստում

14։00-ճաշ

15:00-16:00-լող գետի հյուսիսային հատվածում(եղանակային պայմաններից ելնելով)

17։00- 18։30- հանգիստ, ազգային խաղեր, բակային խաղեր

18։30։19։00-

19:00-ընթրիքի նախապատրաստում․ ճամբարականների մի խումբ պատրաստում է բանջարեղենային աղցան, մյուս խումբը սեղանն է պատրաստում , ընթրիք

20։00-Ճյուղերի հավաքում

20։30_խարույկ, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

22։00_քուն

Օր 3_րդ՝ հունսիսի 7

Վերկաց
08։00- Նախավարժանք

09։00- Նախաճաշ

10։00 — Միջավայրի խնամք, սենյակների հարդարում

14։00- ճաշ

11։00-

14։00- ճաշ

15։00 — Մեկնում

16։30 —

19։00- Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Ճաշացանկ՝

Օր առաջին․

Նախաճաշ՝

Պանիր, հաց/լավաշ, միրգ, քաղցրավենիք

Ճաշ՝ սպագետի, հավի քրքրած, տապակած կրծքամիս,լոլիկ, վարունգ,հազար բիբարով աղցան, պանիր, լավաշ/հաց։

Ընթրիք՝ հնդկաձավար/բրինձ , աղցան, կոմպոտ, հաց/լավաշ, քաղցրավենիք, միրգ

Օր երկրորդ․

Նախաճաշ՝լոլիկով ձվածեղ, պանիր, կարագ, թեյ, հալվա, միրգ։

Ճաշ՝ պյուրե, հավի կոտլետ, աղցան՝ լոլիկ, վարունգ, բիբար, հազար, պանիր, կոմպոտ, հաց/ լավաշ, քաղցրավենիք,միրգ։

Ընթրիք՝ ջեռոցը դրած հավի միս, աղցան՝ լոլիկ, վարունգ, բիբար, հազար, պանիր, թան, հաց/լավաշ։

Օր երրորդ

Նախաճաշ՝ Խաշած ձու, պանիր, կարագ, խտ կաթ, թեյ, հաց/լավաշ, քաղցրավենիք, միրգ։

Ճաշ՝ Ճանապարհի կանգառներում՝ բրդուճներ, քաղցրավենիք, միրգ։

Մասնակիցների ցանկ՝

Posted in Նախագծեր

«Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատեսի անցկացման կարգ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիս 1-31

Նպատակը՝

Երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ամփոփում, ներկայացում։

Ուղղություններ՝

  • ընթերցելու կարողությունների ներկայացում,
  • մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ներկայացում,
  • մեդիահմտությունների, այդ թվում՝ բլոգավարության հմտությունների ներկայացում,
  • երաժշտական ունակությունների ներկայացում,
  • մարզական կարողությունների ներկայացում
  • տեխնոլոգիական հմտությունների ներկայացում,
  • բնագիտական, հայրենագիտական գիտելիքների ներկայացում,
  • օտար լեզուներով շփվելու կարողությունների ներկայացում,
  • ընտրությամբ գործունեության արդյունքների ներկայացում,
  • լրացուցիչ կրթության արդյունքների ներկայացում:
  1. Լեզվական-ստեղծագործական, որի շրջանակում սովորողները ներկայանում են իրենց փաթեթներով՝ հորինուկներ, անհատական պատումներ, տեսանյութեր բլոգում։

2. Թատերական-երաժշտական գործունեության ստուգատես՝ Երաժշտական ներկայացում՝ «Մենք և հեքիաթները»։

Posted in Նախագծեր

«Համբարձում է, գարուն է …»

Ուսումնական նախագիծ

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 2-27

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծիսական երգեր, պարերգերի ուսուցում
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Ընթացքը

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Արդյունքներ

սանը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը
  • ազգային սովորույթները
  • ազգային ավանդական պարերը
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը
  • ծիսական կերպարները
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը
  • ծիսական պարագաները

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Արդյունքի ներկայացում՝ դասարանական բլոգում, Արևելյան դպրոցի ենթակայքում

Ուսումնական նյութեր՝

Posted in Նախագծեր

«Ես կարողանում եմ» ստուգատես

Ժամանակահատվածը՝ 01.05.2024-24.05.2024
Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոց, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անահիտ նավասարդյան, ծնողական համայնք
Նպատակը՝  երրորդ դասարանի սովորողների կարողությունների և հմտությունների   ցուցադրություն-ստուգատես

Ընթացքը՝

Նախագիծն իրականացվում և ներկայացվում է սովորողների  իրական գործունեության միջոցով:
Նշված ուղղությունների մեծ մասն իրականացնելու ենք Արևելյան դպրոցում՝ «Ելք» ստուգատեսի շրջանակում:  Նախագծին մասնակից են դառնալու նաև ընտանեկան դպրոցները։
Սաները, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով, ներկայացնելու են իրենց կարողությունները՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը կամ մի քանիսը: Տեսանյութը նկարելուց հետո այն պետք է ավելացնել յութուբյան էջում և անհատական բլոգներում:

  • Իմ մեդիագործիքը: Ես կարողանում եմ աշխատել տարբեր ծրագրերով
  • Ես կարողանում եմ կարդալ։ Ընթերցանություն ամենուր` ընթերցում ենք ցուցանակներ, հայտարարություններ
  • Ես կարողանում եմ մարզվել, հեծանիվ վարել, գլուխկոնծի տալ։
  • Ես կարողանում եմ երգել, պարել/ազգային երգեր, պարեր/
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն։
  • Ես կարողանում եմ խնամել իմ միջավայրը, սենյակային (բակային) բույսերն ու ծառերը
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել։

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Posted in Նախագծեր

Կենդանիների խնամք

Նախագիծ

Ծանոթություն ուսումնական ագարակին, կենդանիների խնամք:

Տևողությունը`շուրջտարյա

Նպատակ և խնդիրները՝

1.Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:

2.Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին/ընտանի և վայրի / 3.Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:

4.Միասին համացանցից կգտնենք Հետաքրքիր փաստեր կենդանիների մասին, որից հետո կքննարկենք ,կնկարենք paint ծրագրով:

5.Մասամբ հոգալ նաև կենդանիների սննդի հարցը, կազմակերպել դպրոց-ագարակ կերակրի մնացորդի տեղափոխումը:

6.Սովորողների մոտ հաղթահարել վախը կենդանիների հանդեպ:

Արդյունքը

Երեխաները սովորում են խնամքով և սիրով վերաբերվել կենդանիներին: Կարծում եմ այս նախագծի իրագործումից հետո մեր երեխաները կենդանիներին ավելի շատ կսկսեն սիրել և ճիշտ խնամել։

Posted in Նախագծեր

«Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատեսի անցկացման կարգ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3․3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիս 2-26

Նպատակը՝ Երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ամփոփում, ներկայացում։

Խնդիրներ՝ ինքնուրունության, ինքնակրթության կազմակերպման կարողությունների զարգացում, ձեռք բերած գիտելիքների, կարողությունների ներկայացում-լուսաբանում, տարածում, փորձի փոխանակում

Ուղղություններ՝

  • ընթերցելու կարողությունների ներկայացում,
  • մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ներկայացում,
  • մեդիահմտությունների, այդ թվում՝ բլոգավարության հմտությունների ներկայացում,
  • երաժշտական ունակությունների ներկայացում,
  • մարզական կարողությունների ներկայացում
  • տեխնոլոգիական հմտությունների ներկայացում,
  • բնագիտական, հայրենագիտական գիտելիքների ներկայացում,
  • օտար լեզուներով շփվելու կարողությունների ներկայացում,
  • ընտրությամբ գործունեության արդյունքների ներկայացում,
  • լրացուցիչ կրթության արդյունքների ներկայացում:

Ելք» ստուգատեսի անհատական և խմբային ներկայացման ձևեր՝

  • պատում
  • նկարաշար
  • ձայնագրություն
  • տեսանյութ
  • համերգ
  • ներկայացում
  • ճամփորդություն
  • մեդիափաթեթ

Դասարանական օրացուցյով սահմանված աշխատանքային գործունեության ուղղություններ՝

  1. Լեզվագործունեություն
     Սովորողները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված ստեղծագործական աշխատանքները՝ հորինուկներ, անհատական պատումներ, տեսանյութեր։
  2. Մաթեմատիկական որոնումներ
    Սովորողները ներկայացնում են այն ուսումնական նախագծերը, որտեղ կատարել են մաթեմատիակական գործունեություն։ Ներկայացնում են իրենց կազմած խնդրագրքերը։
  3. Բնագիտատեխնիկական
    Սովորողները ներկայացնում, ամփոփում են շրջակա միջավայրի խնամքի, բույսերի, կենդանիների, բնագիտական փորձերի շուրջ կատարած իրենց նյութերը, վերլուծություններ են կատարում։ Կրթական պարտեզ նախագծի ամփոփում։
    Ամփոփում են ձեռք բերած հմտությունները տեխնոլոգիական գործունեությունից։
  4. Մարզական կարողությունների ստուգատես
    Սովորողները ներկայացնում են մարմնմարզության գործունեությունը՝ շարային բվարժություններ, նախավարժանք, գնդակով խաղ-վարժանք, գլուխկոնծի, խաղում են էստաֆետային խաղեր։

5․Մեդիահմտությունների ներակայցում․
«Սովորող-սովորեցնող» նախագծով, մեդիահմտությունների, յուրացրած նոր ծրագրերի
անհատական ներկայացում։

6. Դասարանական թատրոն-ներկայացում՝ :

7․ Ուսումնական ճամփորդություններ՝ Համբարձման ծես

Բարձունքի հաղթահարում:

8. Ելքի — մուտքի եռօրյա ճամբար Արատեսում։