Posted in ՈՒսպլանի կատարողական

ՈՒսպլանի կատարողական

1.Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)

Ներկայացրո՛ւ դասարանական օրացույցով աշխատելու քո փորձը, տեղադրի՛ր հղումը: Կա՞ն օրացույցի այլ օրինակներ՝ խմբային, անհատական:

Դասարանական օրացույց 2023-24

2.  Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։ (ուսպլան, կետ 5)

Ներկայացնել առաջարկներ այս կետի վերաբերյալ: Ճամբարային գործուեեության կազմակերպման ձեր փորձը ներկայացրեք՝ անդրադառնալով դժվարություններին ու հաջողություններին:

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

3.  Արշավային 3-օրյա ճամբարները կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում, 2024թ. ամռանը։ 3-րդ դասարանի սովորողը սահմանված կարգով տարեկան մեկ անգամ մասնակցում է այդպիսի ճամբարի։  (ուսպլան, կետ 6)

Ներկայացնել, թե 2023 թվականից սկսած արշավային եռօրյա ո՞ր ճամբարներին եք մասնակցել սովորողների հետ, տեղադրեք համապատասխան հղումներ, առանձնացրեք դժվարություններն ու հաջողությունները:

Ճիշտ է, ես Արատեսում եղել եմ մուտքի ճամբարին, սակայն, երբ այս ուսումնական տարվա վերջում սովորողների հետ գնանք Արատես՝ եռօրյա ճամփորդության, ես անպայման կներկայացնեմ իմ փորձը։ Իմ կարծիքով այդ ճամբարներին մասնակցելը նպաստում են սովորողների մոտ ընկերասիրության ձևավորմանը։ Ճամփորդության ընթացքում սովորողներն իրար օգնում են, հոգ տանում :Չէ որ ճամփորդության ընթացքում բոլորը ճանաչում են միմյանց, հաղթահարում բազմաթիվ խոչընդոտներ կամ դժվարություններ :

Արատեսյան հաշվետվություն /Մուտքի ճամբար/

4.  Դասավանդողի բլոգին, դպրոցի կայքին հետևելը, դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն են: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը 1-ին, 2-րդ դասարաններում։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:  (ուսպլան, կետ 9)

Այս կետի վերաբերյալ ներկայացրեք ձեր փորձը, տեղադրեք հղումներ: Կա՞ն առաջարկներ:

3-րդ դասարանում, իմ մի քան ամսվա փորձից ելնելով, սովորողները կարողանում են շատ լավ օգտվել բլոգներից, աշխատել բլոգներով ,ինքնուրույն սովորում են բլոգի որոշ գործիքներ : Սովորողները նաև սովորեցնում են միմյանց բլոգից օգտվելու գործիքներ։ Իմ կարծիքով 3-րդ դասարանում կարելի է համացանց մուտք գործել հարկ եղած դեպքում՝ ուսումնական գործունեության համար, միայն դասավանդողի ուղղորդմամբ : Բլոգավարության ստեղծման գործում շատ է օգնում համագործակցային ուսումնական գործունեությունը ,սովորող- սովորեցնող նախագիծը : 3-րդ դասարանի սովորողները կարողանում են հետևել կայքին, ,դասավանդողի բլոգին։ Իրենք հմուտ են և արագ կարողանում են օգտվել էլեկտրոնային փոստից։

Սովորողների բլոգներ

5.  Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:   (ուսպլան, կետ 12)

Ներկայացրեք, թե այս կետն իրագործումն ինչպես եք կազմակերպում, ինչ խնդիրների եք բախվում, ինչ առաջարկներ ունեք:

Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ կամփոփեմ աճի բնութագրում։

ՈՒսումնական ճամփորդություններին սիով մասնակցում են։

6.  Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:   (ուսպլան, կետ 16)

Ներկայացրե՛ք ընդհանուր պարապմունքի կազմակերպման ձեր փորձը, տեղադրեք հղումներ: Ի՞նչ նոր առաջարկներ ունեք: Ինչպե՞ս եք տեսնում առկա խնդիրների լուծումները:

Առաջարկում եմ ընդհանուր պարապմունքը կազմակերպել երկու խմբով՝1-3-րդ դասարանները և 4-5- րդ դասարանները հերթափոխով։

7.  Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները հմտանում են ուսուցման թվային միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Համակարգիչն օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:  (ուսպլան, կետ 24)

Այս կետի վերաբերյալ ներկայացրեք ձեր առաջարկները: Գրեք, թե ինչ դժվարությունների եք հանդիպել, ինչ լուծումներ եք գտել: *

Համակարգչային գործունեության ընթացքում միակ դժվարությունը՝ ինտերնետ կապի հաճախակի բացակայությունն է։

8.  «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» ուսումնական մոդուլներից։   (ուսպլան, կետ 26)

Ես և շրջակա

Այս կետում նշված բաղադրիչները ինչպե՞ս եք կազմակերրպել, ի՞նչ արդյունքներ կան: Ներկայացրեք ձեր առաջարկները։

9. Ուսումնական պլանի այլ կետերի վերաբերյալ ձեր առաջարկները խնդրում եմ ներկայացնել:

ուսպլան 1-3.docx (sharepoint.com)

Առաջարկում եմ ընտրությամբ գործունեության ժամերը լինի շաբաթական երեք ժամ։

Posted in Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր։ պատումաշար

Սեբաստացու օրերը կրթահամալիրում ամփոփվում է Նոյեմբեր ամսին։ Այն իրականացվում է պատումաշարերի, տեսաֆիլմերի  տեսքով. Յուրաքանչյուր սովորող պատմում է՝  ինչն է իրեն կրթահամալիրում շատ դուր գալիս, ինչը դուր չի գալիս։

Նախագիծ