Posted in Սովորողներ

Այց «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները կրկին այցելեցին իրենց սիրելի «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Հանձնեցին արդեն կարդացած գրքերը և ընտրեցին նոր գիրք՝ ընթերցելու համար։ Քանի որ գրադարանում շատ հաճելի մթնոլորտ է, և սովորողներին շատ է դուր գալիս այնտեղ ընթերցել, ընթերցեցինք Ջանի Ռոդարիի հեքիաթներից մեկը։ Սովորողներին այն շատ դուր եկավ, իսկ նոր ընտրած գրքերը կկարդանք և կրկին կայցելենք գրադարան։

Թողնել մեկնաբանություն