Posted in Ճամփորդութուններ, ՈՒսումնական ճամփորդություն, Սովորողներ

Ուսումնական պարապմունք Մատենադարանում

Արևելյան դպրոցի 3-3 դասարանի սովորողները ուսումնական այցով, կրթական ծրագրի շրջանակներում այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան ազգային «Մատենադարան»։ Այնտեղ մեզ դիմավորեցին շատ ջերմ, ու հյուրընկալ։ Ներկայացրեցին «Մաշտոցի գյուտը» վերնագրով կրթական ծրագիրը, որի ընթացքում պատմեցին գրերի ստեղծման պահանջմունքից սկսած ամեն ինչ։ Սովորողները իմացան, թե հնադարում մարդիկ չունենալով գիր ու գրականություն, ինչպես էին հաղորդակցվում, ներկայացնում իրենց առօրյան ու պատմությունը։ Ժամանակի ընթացքում մեծանալով գրելու պահանջմունքը, մարդիկ ստեղծեցին տառեր և ունեցան գրավոր խոսք։ Հայերը սկզբում օգտվել են օտար ազգերի գրերից, սակայն հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը՝ պահպանեց հայի տեսակը, հայերենը։

Թողնել մեկնաբանություն