Posted in Սեմինարներ

Ձիավարության , հիպոթերապիայի սեմինար-պարապմունքներ, շնասերի ակումբ։

Հունվար ամսից սկսած ՈՒսումնական ագարակը մեկնարկեց սեմինար- պարապմունք՝ երկարացված օրվա կազմակերպիչների և ուսուցչի օգնականների համար։

Տևողությունը ՝հունվար — մայիս։

Առաջին փուլով կծանոթանանք կրթահամալիրի ձիերին, շներին, կսովորենք խնամել, կերակրել, զբոսնել կենդանիների հետ, ձիավարել (հունվար-ապրիլ)։

Երկրորդ փուլով կմասնակցենք հիպոթերապիայի պարապմունքների (մայիս-հունիս)։

Այսօր ունեցանք հետաքրքիր ու բովանդակալից օր՝ընկեր Արմենուհու հետ։ Նա մեզ պատմեց ձիերի անհատական առանձնահատկությունների մասին։Ինչպես նաև, թե ինչպես խնամենք, կերակրենք ու մաքուր պահենք նրանց շուրջ։ Այս ամենն անչափ հետաքրքիր էր ուհավես։

Տեսանյութ

Posted in Նախագծեր

Տիկնիկների պատրաստում ՝ ընկույզի, պնդուկի, նուշի, ծիրանի կորիզի , թելերի և ժապավենների միջոցով։

Օրը՝հունվարի 17

Ժամը՝15 ։10- 16 ։00

Վայրը՝Արևելյան դպրոց- պարտեզ

Մասնակիցներ ՝առաջին դասարանի սովորողներ 1-1, 1-3

Նպատակը՝

Տիկնիկների ստեղծում։

Խնդիրները՝

Երևակայության զարգացում

Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում։

Ընթացքը՝ ընկույզների, պնդուկների, նշերի, թելանման ժապավենների միջոցով պատրաստել գեղեցիկ տիկնիկներ։

Անհրաժեշտ նյութեր՝

ընկույզ, պնդուկ, նուշ, ծիրանի կորիզ, թելանման ժապավեններ, տաք սոսինձ, մկրատ, թանաքամատիտ։

Նկարագրություն՝

Ընկույզը, պնդուկը, նուշը կամ ծիրանի կորիզը տաք սոսնձով միացնել իրար, ստանալ մարդուկի ձև։

թելանման ժապավենները կտրել, սոսնձել վրան։

թանաքամատիտներով նկարել աչուկներ, քիթ, բերան…

Արդյունք՝