Posted in Սովորողներ

Նկարում ենք դդում

Այսօր 1-3 և 1-1 դասարանի սովորողները նկարեցին դդում: Խոսեցինք դդումի և նրա կորիզների օգտակարության մասին , նաև այն մասին, որ դդումը հնուց հայկական խոհանոցի բաղկացուցիչ մասն է կազմում: Կան հայկական ավանդական բազում ճաշատեսակներ : Այդ ավանդական ուտեստներից մեկն է ղափաման , որը շատ համեղ է: Երեխանեը նկարեցին դդումի իրենց տարբերակը և պատմեցին դրա մասին:

Posted in Без рубрики

Ձիավարության , հիպոթերապիայի սեմինար-պարապմունքներ, շնասերի ակումբ։

Հունվար ամսից սկսած երկարացված օրվա կազմակերպիչներն ու ուսուցչի օգնականները  ուսումնական ագարակում մասնակցում են ձիավարության և շնասերի ակումբի պարապմունքներին։

Առաջին փուլով կծանոթանանք կրթահամալիրի ձիերին, շներին, կսովորենք խնամել, կերակրել, զբոսնել կենդանիների հետ, ձիավարել (հունվար-ապրիլ)։

Երկրորդ փուլով կմասնակցենք հիպոթերապիայի պարապմունքների (մայիս-հունիս)։

Հունվարի 19 — ի պարապմունքը հետաքրքիր ու բովանդակալից էր. Արմենուհի Սոկրատունին մեզ պատմեց ձիերի առանձնահատկությունների մասին։ Նաև այն մասին, թե ինչպես խնամենք, կերակրենք նրանց, մաքուր պահենք նրանց միջավայրը։ Այս ամենն անչափ հետաքրքիր էր ու հավես։