Posted in Նախագծեր

Ազգային խաղեր « ընկուզախաղ»

Օրը՝ 23.01.2024
Ժամը՝  15։00
Վայրը՝ Արևելյան դպրոց- պարտեզ 
Մասնակիցներ՝ Արևելքի 6-7 տարեկան սովորողներ
Պատասխանատու՝Անահիտ Նավասարդյան
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Հիմնական ուղղությունները՝

  • ընկուզախաղեր
  • ազգային, ծիսական խաղեր

Նկարագրությունը՝
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Խնոցի-հարոցի— Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև
պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Ազգային խաղեր

Ընկուզախաղ

Թողնել մեկնաբանություն