Posted in Նախագծեր

Մարզական խաղեր

Ժամանակահատվածը՝ հունվարի 16

Վայրը՝ Արևելյան դպրոց — պարտեզ

Մասնակիցներ՝ 1-1 ,1-3դասարանի սովորողներ

Նպատակներ և խնդիրներ՝ մարզական խաղերի և մարզաձևերի յուրացում և իրականացում, մկանային համակարգի մարզում և ճկունացում, արյան շրջանառության լավացում, ուշադրության կենտրոնացման ակտիվացում, ճիշտ կողմնորոշվելու կարողություն, համախմբվածություն , լավ տրամադրություն։

Մարզական խաղերը ներառում են՝

1.Մարմնամարզություն։

2.Մարզախաղեր։

1.Մարմնամարզության ընթացքում սովորողները կկատարեն ՝ձեռքերը գոտկատեղին աջ-ձախ շարժումներ, արագ քայլք, վազք, դանդաղ վազք՝ կրունկների , հետո թաթերի վրա, թռիչքային վարժություններ, դահլիճի անկյունագծով , ոտքերը վեր բարձրացրած թռիչքաձև անցում, ոտքերը ողջ լայնքրվ բացած ՝թռիչքաձև անցում, կքանստաձև քայլք; Ձեռքերը գոտկատեղին՝ գլխի պտուտաձև շարժումներ, ձեռքերը ուսերին՝ պտուտաձև շարժումներ՝ աջ, ձախ, փորի վրա պառկած և կիսապառկած վարժություններ, նստած վարժություններ՝ առաջ և հետ ձգվելով, պառկած՝ ոտքերը վեր բարձրացրած վարժություններ, փորի վրա պառկած՝ձեռքերով ոտքերը բռնած ձգումներ, գլուխկոնծիներ։

2.Մարզախաղերի ընթացքում սովորողները կբաժանվեն երկու խմբի ,կմրցեն ։Վազքով, օղակների միջով անցնելով՝ կվերցնեն գնդակը և կփոխանցեն իրենց խմբի հաջորդ մասնակցին։ Որ խումբը առաջինը կվերջացնի՝ կհամարվի հաղթող։

Արդյունք՝

Թողնել մեկնաբանություն